«Եղբայրս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացավ ապաշնորհ, դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից». Սիլվա Գևորգյան

Ֆեյսբուքյան օգտատեր Սիլվա Գևորգյանը գրել է. «Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի. եղբայրս՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ, դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից: Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը այն դեպքում, երբ թեստի դրական պատասխաններն արդեն ստացվել էին՝ եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները՝ նրան շտապ տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն: Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ՝ ինչի են սպասում: Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումն անմիջապես չեն սկսում: Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին: Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10 տոկոս ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին Ռեգինա հյուրանոց, որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ», քանի որ հիվանդությունը սրվում էր: Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը՝ բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք: Հետևանքը արդեն գիտեք…: Պարոն վարչապետ ես խնդրում եմ հետևողական լինել և ստուգել, թե ինչպես են ձեր ուշադրությունը «փոխանցում» հիվանդին, խնդրում եմ բոլորին տարածել, որպեսզի բոլորին հասնի, որպեսզի վարչապետին հասնի: Առողջ եղեք, հոգ տարեք ձեր հարազատների մասին և պահեք հիվանդության տարածման բոլոր կանխարգելման կանոնները…»:

Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
193Երեկ, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
31321.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
38220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
47120.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
125619.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
50918.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
47518.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
93115.08.2026, 11:24