Սահմանադրական ճգնաժամ է առաջացել. քվորում չկա ՍԴ-ում․ «Հրապարակ»
![]() 358 Շաբաթ, 27 հունիսի, 2020 թ., 09:20 «Հրապարակ»-ը գրում է․ «Ամսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարևոր հարց: Սակայն ՍԴ 3 դատավորներ ԱԺ-ի ընդունած օրինագծի արդյունքում պաշտոնանկ են, իսկ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են. ասել է թե՝ քվորում չկա, և նիստ չի կայանա։ Մինչդեռ հարցերից մեկի առնչությամբ վարչապետ Փաշինյանը խնդրել է արագ որոշում կայացնել. խոսքը ՀՀ-ի և Վերականգնման ու զարգացման բանկի միջև պայմանագրի մասին է, որը պետք է արագ ռեժիմով ուղարկվի ԱԺ՝ հաստատման: Կա՞ նման համաձայնագիր 30-ի նիստի օրակարգում՝ հարցրինք ՍԴ մեր աղբյուրին։ «Այո, կա, մենք հարգել ենք վարչապետի խնդրանքը, դրել խնդրի քննարկումը ամենամոտ նիստում․․․ Եթե քվորում չլինի, ապա՝ այո, խնդիր կառաջանա, որովհետև, եթե ՍԴ-ում հարցը մնում է չլուծված, այն առկախվում է՝ հնարավոր չէ ո՛չ ժամկետը երկարացնել, ո՛չ էլ այլ բան անել»: Ի դեպ, նույն նիստում ներառված է նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» հարցի սահմանադրականության հարցը․ ադամանդի՞ մասին է նաև խոսքը։ «Թանկարժեք քարեր․․․ բա հո բազալտը չի՞»: Հիմա, փաստորեն, դա էլ առկախվում է անհասկանալի ժամանակով։ «Եթե քվորում չլինի՝ այո»: Մտածվա՞ծ եք արել։ «Իհարկե՝ ոչ. աշխատանքային նիստերի օրակարգը ձևավորվում է ամիսներ առաջ»: Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժա՞մ ստեղծեց»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
