«Դիմում եմ ուսուցիչներին». Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում եմ ուսուցիչներին
Սիրելի ուսուցիչներ, չնայած այն հսկայական համատեղ ջանքերին, որ ներդրեցինք գարնան ամիսներին ձեր հետ միասին՝ հեռավար եղանակով կրթության շարունակականությունն ապահովելու համար, վստահ եմ՝ յուրաքանչյուրս կարծում է, որ լավագույն տարբերակը կլինի, եթե սեպտեմբերին դպրոցները բացվեն և երեխաները դպրոց գնան սովորականի պես՝ դասարանում դասի հետ միասին ընկերների հետ շփվելու, իրարից ու ձեզնից կարոտն առնելու, կյանքը նորմալ հուն տանելու։
Այս նպատակն արժե, որ հիմա միասին ևս մեկ անգամ ներդնենք մեր ջանքերը՝ հորդորելու մեր երեխաներին՝
. սահմանափակել իրենց բակային շփումներն ու խաղերը,
. պահպանել հակահամաճարակային կարևոր կանոնները՝
. կրել դիմակ,
. ձեռքերը պարբերաբար ախտահանել,
. պահել հեռավորությունը։
Խնդրում եմ այս կոչով դիմել ձեր աշակերտներին, համատեղ մտածել ամառային հետաքրքիր առաջադրանքներ, որոնք նրանց կպահեն տանը՝ միաժամանակ նպաստելով երեխաների զարգացմանն ու ճանաչողական հետաքրքությունների ընդլայնմանը։ Առաջարկեք հետաքրքիր ֆիլմեր դիտել ու հետո ընկերներով քննարկել հեռավար, առաջարկեք կարդալ ու գրքերի հեռավար ամառային քննարկումներ կազմակերպել, առաջարկեք օգնել ծնողներին, մի համեղ բան պատրաստել, մասնակցել կենցաղային գործերին, փորձել մի լրացուցիչ բան ինքնուրույն սովորել։
Վստահ եմ՝ աշակերտները կլսեն ձեզ, որովհետև ուսուցչի հեղինակությունը մեր հասարակությունում եղել է ու պետք է մնա շատ բարձր։
Սիրելի երեխաներ, մնացեք տանը, որ դպրոց գնաք աշնանը»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
16703:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
43220.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
48820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
49620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
103917.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98316.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
298316.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
210815.07.2026, 21:35