«Կորոնավիրուսի տարածումը դադարեցնելու պատուհանը փակվում է». ԱՄՆ առողջապահության նախարար

ԱՄՆ իշխանություններին քիչ ժամանակ է մնացել՝ կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ վերցնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առողջապահության նախարար Ալեքս Ազարը, գրում է Financial Times-ը։
«Հնարավորությունների պատուհանը փակվում է»,- ասել է Ազարը: Նա կոչ արել է պետական մարմիններին՝ ջանքեր գործադրել թեստավորման անցկացման և արդեն իսկ հիվանդությունից ապաքինված մարդկանց արյան պլազման՝ որպես դեղամիջոց օգտագործելու համար: «Մենք պետք է գործենք, մեզանից յուրաքանչյուրը պետք է ձեռնարկի անհատական միջոցներ։ Մենք պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը, պետք է դիմակներ կրենք»,-ասել է նախարարը:
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 2,54 միլիոն դեպք, մահացել է 125,8 հազար մարդ: ԱՄՆ-ին բաժին է ընկնում աշխարհում հայտնաբերված և մահվան դեպքերի շուրջ մեկ քառորդը: Միայն Նյու Յորքում մահացել է ավելի քան 30 հազար մարդ:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
26028.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
30628.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
69423.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82921.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
87319.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100917.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
232516.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
227216.10.2026, 20:48