Երբ է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումն առաջացնում քրեաիրավական հետևանքներ

Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 127 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումը կառաջացնի քրեաիրավական հետևանքներ, եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառվել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ։ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար քրեական պատասխանատվությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածով։ Եվ, պայմանավորված վերը նշված հետևանքների առաջացմամբ, սահմանված են տարբեր պատժատեսակներ՝ ընդհուպ ազատազրկում։ Հիշյալ հոդվածի հատկանիշներով օրերս քրեական գործ հարուցվեց՝ այն բանից հետո, երբ Կոտայքի ոստիկանները պարզեցին, որ կորոնավիրուսով վարակված անձը, խախտելով ինքնամեկուսացման կանոնները, տաքսի ծառայություններ էր մատուցել։

Ուրարտական ջրային համակարգի նոր հետքերն Արգիշտիխինիլիի շրջակայքում
1520:12
«Արեգնազ Մանուկյանն ասաց՝ երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». Քրիստինե Վարդանյան
5219:12
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
5319:00
Ըստ Դոնալդ Տուսկի՝ ուկրաինական բանակն ամեն ամիս տալիս է 27,000 զոհ և վիրավոր
10418:54
Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
10818:42
«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
8116:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7516:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
7416:00