«Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ ուշագրավ է՝ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը». Հակոբ Կարապետյան

Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ, բացի ամսաթվի սիմվոլիզմից, մեկ այլ ուշագրավ դրվագ կա․ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ (Staatsministerin) Սերապ Գյուլերը։
Ո՞վ է Սերապ Գյուլերը։ Նա քաղաքական գործիչ է աջ-կենտրոնամետ ՔԴՄ կուսակցությունից, ծնվել է թուրք ներգաղթյալների ընտանիքում։ Իր գրեթե քսանամյա քաղաքական, այդ թվում՝ պատգամավորական կարիերայի ընթացքում տիկին Գյուլերը հաջողացրել է որևէ դիրքորոշում չարտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ (ո՛չ ժխտողական, ո՛չ էլ դատապարտող), թեպետ նրա ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում գերմանական խորհրդարանը ընդունել է Մեծ Եղեռնը ճանաչող ու դատապարտող բանաձև (2016): Համաձայն Բունդեսթագի մոնիթորինգով զբաղվող Abgeordnetenwatch ռեսուրսի, պատգամավոր Սերապ Գյուլերին երկու անգամ՝ 2021 և 2022 թվականներին հարցրել են՝ ինչպես է նա վերաբերվում Հայոց ցեղասպանության ժխտմանը Գերմանիայում, մասնավորապես՝ իր ազգական Բեհադդին Կայայի ժխտողական գործունեությանը։
Պատգամավոր Գյուլերը հարցադրմանը չի պատասխանել»:

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
9900:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
6500:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
84Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
82Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
108Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
93Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
85Երեկ, 17:12