«Քաղաքացուց ամբողջ կյանքում պահանջել՝ «վճարիր պետությանը», իսկ վերջում ասել՝ «թաղվիր քո հաշվին», սոցիալական արդարության մասին չէ». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա արդեն պարզապես հերթական «բարեփոխման» հարց չէ։ Սա պետության և քաղաքացու հարաբերությունների մասին է։
Մարդն ամբողջ կյանքում աշխատում է, հարկեր է վճարում, իր պարտավորությունները կատարում պետության նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ պետությունը նրանից պահանջում է լինել օրինապահ քաղաքացի, վճարել հարկեր ու տուրքեր, կատարել իր պարտականությունները։
Բայց գալիս է ամենածանր պահը՝ մարդը մահանում է, ընտանիքը մնում է ցավի ու բազմաթիվ ծախսերի առաջ, և պետությունը փոխանակ մտածելու, թե ինչպես օգնել այդ ընտանիքին, քննարկում է հուղարկավորության համար նախատեսված աջակցության վերացումը։
Ստացվում է՝ ապրելու ժամանակ պետությանը պետք ես, հարկ վճարելու ժամանակ պետք ես, բայց մահանալուց հետո ընտանիքիդ ասում են՝ ինքներդ գլուխներդ ճարը տեսեք։
Ի՞նչ սոցիալական պետության մասին ենք խոսում, եթե պետությունը նույնիսկ քաղաքացու կյանքի վերջին ճանապարհի ծախսերին աջակցելուց է հրաժարվում։
Բարեփոխումը պետք է մարդուն ավելի պաշտպանված դարձնի, ոչ թե ավելի անպաշտպան։
Եթե պետությունը կարող է միլիարդավոր դրամների ծրագրեր իրականացնել, ապա առնվազն պետք է կարողանա ապահովել, որ տարիներ շարունակ հարկ վճարած քաղաքացու ընտանիքը նրա մահվան պահին չմնա միայնակ՝ հուղարկավորության ծախսերի առաջ։
Քաղաքացուց ամբողջ կյանքում պահանջել՝ «վճարիր պետությանը», իսկ վերջում ասել՝ «թաղվիր քո հաշվին», սոցիալական արդարության մասին չէ։ Սա պետություն–քաղաքացի փոխադարձ պարտավորությունների մասին շատ լուրջ հարց է»:

«Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ ուշագրավ է՝ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը». Հակոբ Կարապետյան
1914:36
«Քաղաքացուց ամբողջ կյանքում պահանջել՝ «վճարիր պետությանը», իսկ վերջում ասել՝ «թաղվիր քո հաշվին», սոցիալական արդարության մասին չէ». Վահան Բաբայան
2814:18
«2001թ-ին թուրքական Գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլան էր մշակել». Արա Պողոսյան
6313:30
«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը». #FT
10712:54
«Վարչապետն ուզում է իր և նազիր-վեզիրների աշխատավարձերը ավելացնել՝ ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6312:42
«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան
6412:18
«ԱԲ-ի չաթբոտերի օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների». #FT
10812:00
«Միայն հանցագործը թույլտվություն կտար Աշտարակի պես կոկիկ, դիմագիծ ունեցող քաղաքում նման բարձրահարկեր». Զարուհի Մուրադյան
7011:36