«Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին:
Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:
Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ՝ ինչու.
1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Քալիֆորնիայում: Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:
2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների, այդ թվում՝ Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է՝ կազմակերպելու առաքումը:
4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց, վստահեցնում եմ, Արցախի օգնության էֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:
Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին»:

«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ». Արեգա Հովսեփյան
000:06
«Երեկ մեկ օրվա մեջ խտացված էր իշխանություն–ընդդիմություն պայքարի գրեթե ամբողջ դիլեման». Վլադիմիր Մարտիրոսյան
55Երեկ, 22:12
«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 19:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
185Երեկ, 19:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
91Երեկ, 17:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
88Երեկ, 17:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
89Երեկ, 16:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
83Երեկ, 15:54