ԱՄՆ-ն խստացնում է արտահանման սահմանափակումները Ռուսաստանի դեմ․ այն կանդրադառնա նաև Հայաստանի վրա

Միացյալ Նահանգները խստացրել է արտահանման վերահսկման կանոնները՝ Ռուսաստանի ապրանքների մատակարարման համար: Հունիսի 29-ին ուժի մեջ են մտել՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) երկու նոր կանոնները, որոնք վերաբերում են Ռուսաստանին, Չինաստանին և Վենեսուելային արտահանման արտոնագրերի տրամադրմանը, գրում է РБК-ն: Առաջին կանոնը չեղարկում է ամերիկացի արտահանողների համար նախկինում կիրառված բացառությունը, համաձայն որի, նրանք Ռուսաստան առանց արտոնագրի առկայության կարողանում էին մատակարարել լայն սպառման ապրանքատեսակներ, որոնք նախատեսված էին սովորական սպառողների համար: Ցանկում ընդգրկվել են գործիքային և մեքենաշինության, հեռահաղորդակցման, ծրագրային ապահովման ու տեխնոլոգիաների ոլորտների տասնյակ ապրանքատեսակներ, ներառյալ սենսորներ, լազերներ, օդանավերի շարժիչների արտադրության համար նախատեսված սարքավորումներ։ Այդպիսի սարքավորումների արտահանման համար այժմ կպահանջվի ամերիկյան իշխանությունների հատուկ թույլտվությունը:
Փոփոխությունները, բացի Ռուսաստանից, Չինաստանից և Վենեսուելայից, կանդրադառնան նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Իրաքի վրա:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
462Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
297Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
209Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
65626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62124.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64123.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189223.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71822.10.2026, 02:06