«Ասֆալտների վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք»․ վարչապետ
300 Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 12:50 Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել, բայց կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվի սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի՝ քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում»,- ասաց նախարարը: «Այս ճանապարհին այլընտրանք չկա․ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի և ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է օր առաջ վերջ դնենք»,- արձագանքեց վարչապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։ |
ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
127Երեկ, 22:48«Խորհրդային վագոններով Դիլիջանում տուրիզմ են զարգացնում»․ Ոսկան Սարգսյան
19217.04.2024, 16:36«Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար». Վահե Դավթյան
33515.04.2024, 20:36«Ղազախստանը պատրաստ է ՀՀ ապրանքների արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի»․ Տոկաև
32815.04.2024, 12:18ՀՀ բանկերի բոլոր ավանդները՝ մեկ էջում․ ԱՎԱՆԴ․am
42915.04.2024, 11:48Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել (տեսանյութ)
28215.04.2024, 11:30«Գագոները հյուրանոցներ են բացում, նախարարների հետ են նստում, ելնում»․ Սամսոն Գրիգորյան
35714.04.2024, 16:18«Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա․ «Ժողովուրդ» (լուսանկար)
42312.04.2024, 08:54