«Համոզվեցի՞ք, որ քաղաքական կամ պսևդոքաղաքական ուժերի վերջին ակտիվությունը ոռոգվում էր դրսից». Արման Բաբաջանյան
![]() 383 Հինգշաբթի, 02 հուլիսի, 2020 թ., 23:50 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա համոզվեցի՞ք, որ Հայաստանում քաղաքական կամ պսևդոքաղաքական ուժերի վերջին ակտիվությունը ոռոգվում էր դրսից: Ներսում իրական քաղաքական օրակարգ չձևավորվեց: Մնաց՝ Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորվող ճգնաժամի հաղթահարումը թույլ չտալն ու օլիգարխիայի կազմաքանդումը և ոչնչացումն ամեն գնով կանխելը: Այս ուժերի գործունեությունը, ջանքը, քայլերը երբեք չեն հետապնդել Հայաստանի ինքնիշխանության, պետականության շահ: Հեղափոխությունից հետո Հայաստանում չի եղել ներքաղաքական գործընթաց, որն ուղղորդված չի եղել դրսից: Դրանք բոլորը եղել են կրակահերթեր հեղափոխության՝ արժանապատիվ պետություն դառնալու Հայաստանի եզակի հնարավորության դեմ: Հայտնի ուժերը երկրի ներսում քաղաքական պայքարը հիմնավորապես ձախողելուց հետո որոշեցին դիմել Հայաստանի վրա տղա բերելու հայտնի «պրիոմին»: Տղերք, նամուս ունեցեք, թասիբ ու արժանապատվություն ունեցեք: Երկրի նույնիսկ ամենաչսիրված առաջնորդի և ամենաբռնապետի դեմ դրսից մարդ բերելը դավաճանություն է ազգի, հայրենիքի դեմ: Մի արեք՝ հիշեք ո՛չ Հայաստանն է հինը, ո՛չ ձեր պաշտպան երկիրը: Դուք ոնց օգտագործվել եք, այդպես էլ օգտագործված փալասի պես շպրտվելու եք աղբանոցը: Եվ ո՞վ է այդժամ հիշելու ձեզ, ո՞վ է այդ պահին փրկելու ձեզ: Մի՛ արեք, պարզապես, մի՛ արեք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
