«Եթե բարձրարժեք սերմացուն արժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130-ը». Վարազդատ Կարապետյան
![]() 366 Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ., 03:05 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարությունը հաստատեց Հայաստանն աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովելու ծրագիրը։ Եթե գյուղացին ցանում է 2-ից մինչև 20 հեկտար աշնանացան ցորեն, ապա կառավարությունը յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի համար գյուղացուն կփոխհատուցի 70 դրամ գումար։ Պայմանականորեն, եթե բարձրարժեք սերմացուն կարժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130-ը։ Հիմնական պայմանը որակյալ առաջին վերարտադրության սերմացուի գնումն է. ցանկը հաստատված է ծրագրի հավելվածում։ Արդյունքում, եթե հիմա գյուղացին, օգտագործելով նախորդ տարիներից մնացած սերմը, մեկ հեկտարից ստանում է լավագույն դեպքում 2000 կգ ցորեն, ապա որակյալ սերմացուի կիրառման դեպքում, ընդհանուր գործն արդյունավետ կազմակերպելով, կստանա առնվազն 3000 կգ։ Ծրագրից օգտվելու համար հուլիսի 20-ից հետո անհրաժեշտ է դիմել համայնքապետարան կամ մարզպետարան, որոնք մինչ այդ կստանան ծրագրի իրականացման բոլոր ցուցումները։ Ցորենի որակյալ սերմացու ներկրող կամ արտադրող կազմակերպությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրում որպես մատակարար ներգրավվելու համար»: |
Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
418Երեկ, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
374Երեկ, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
426Երեկ, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
417Երեկ, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
212Երեկ, 00:12ԵՄ-ն հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ պատժամիջոցները․ #Euractiv
51105.07.2025, 14:3224 մլն տարեկան եկամուտ, 2 բնակարան. ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
37505.07.2025, 08:54ԱՄՆ-ի Քոնգրեսն ընդունել է Թրամփի «միասնական մեծ գեղեցիկ օրինագիծը»
99004.07.2025, 00:16