«Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները»․ Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե ինչ, փորձենք հասկանալ, թե ինչու ԿԳՄՍ նախարարը և առհասարակ ամբողջ նախարարությունը, շատ համառ և հետևողական կերպով գնացին դեպի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հեռացման ուղղությամբ, որպես առանձին առարկա՝ դպրոցական ծրագրերից։
Ես հիշում եմ փաստարկները, որոնք հնչեցնում էին այս գաղափարի հեղինակները։
Ուրեմն առաջինը իրենք պնդում էին, որ ներառված ծրագրի մեջ տեղեկությունը և դասավանդումը չի համապատասխանում իր նպատակին։
Երկրորդը Հայաստանում կան այլ հավատքներին դավանողներ և պետք է հարգել նաև իրենց տեսակետը։
Երրորդը՝ եկեղեցու պատմությունը կներառվի Հայոց պատմության առարկայի մեջ։
1. Ենթադրենք, որ կային, ինչ որ խնդիրներ բովանդակության և դասավանդման հետ։
Ի՞նչն էր խանգարում իրենց, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչների հետ այս հարցը համատեղ կարգավորեին։
2. Սա Հայաստանն է և մենք հայերս հարգանքով վերաբերվելով բոլոր ավանդական «հավատքներին», այնուամենայնիվ Հայոց Առաքելական Եկեղեցու զավակներն ենք և ինձ (հազար ներողություն) միևնույն է, որ իմ ազգի դարավոր հավատքը իմ Հայրենիքում կարող է, ինչ որ մեկին դուր չգալ։
Կարծում եմ շատ պարզ և հստակ բացատրեցի։
3. Հայոց Եկեղեցու պատմությունը այնքան լայնածավալ և խորը իմաստ ունի, որ պարզապես հանցագործություն է՝ սովորել այդ պատմությունը մակերեսային կամ հպանցիկ։
Կարծում եմ, որ հստակ բացատրեցի իմ դիրքորոշումը։
Կրկնեմ, որ ես համարում եմ չափազանց սխալ, տրամաբանությունից զուրկ և վտանգավոր «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վերացնել դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա։
Ասեմ ավելին, սա իրականում շատ արտահայտիչ որոշում է, որը ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք և «կոսմոպոլիտ» (վատ իմաստով) սերունդ են փորձում կերտել իշխանությունները։
Հ.Գ Եթե ինչ որ մեկը համարձակվի իմ գրառման տակ անվայել արտահայտություներ անել եկեղեցու հանդեպ, ապա իսկույն կարգելափակվի իմ էջից։
Կան հարցեր, որտեղ ես ոչ մի հանդուրժողականություն չեմ ցուցաբերելու»։

«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
47319.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
58118.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
59318.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
69117.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
57516.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
53116.09.2026, 13:42
««Մացեմացիկայի» ժամին գրատախտակին գնալուց առաջ ձեռքերս կպցնում էի վառարանին». Արաքսյա Վարդանյան (տեսանյութ)
56216.09.2026, 11:30
Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
56515.09.2026, 08:48