Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը․ «Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ, նախարարի իրավախորհրդատու Կարեն Աղաբաբյանի գլխավորությամբ, աշխատանքներին ներգրավված այլ մասնագետների և կամավորական խմբի անդամների հետ վերջին օրերին մշտադիտարկում է իրականացվում Արարատի և Արմավիրի մարզերի այն բնակավայրերի տարածքներում, որտեղ նկատվում են աղտոտված արագիլներ։
Իրականացված դիտարկումների արդյունքում խմբի անդամները ցանցային մշտադիտարկման միջոցով արձանագրել են այն ուղղությունները, որոնք պարբերական են արագիլների թռիչքի համար։ Դիտարկումները թույլ են տվել վերհանել թռչունների կերային բազայի կետերը և աղտոտման հավանական օջախները։ Նախնական տվյալներով պարզ է դարձել, որ աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք, որին էլ՝ նախնական տվյալներով, կարող է հաջորդել կենդանիների աղտոտումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։
Մասնագիտական խումբն արդեն տեղորոշել և կազմել է այն ձկնաբուծարանների ցանկը, որոնցում հնարավոր է լինեն աղտոտման աղբյուրներ։ Մշտադիտարկումները շարունակվելու են ողջ շաբաթվա ընթացքում։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանի կողմից այժմ նախապատրաստվում է նամակ, որը կուղարկվի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ տեսուչների ուղեկցությամբ ցանկում ներառված ձկնաբուծարաններ համատեղ այցելելու և ներսում ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով։
Արագիլների աղտոտվածության խնդրի լուծումը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ առկա խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։
Լուսանկարները՝ Կարեն Աղաբաբյանի»:

«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
70107.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
85203.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
88003.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
92302.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
324302.11.2026, 00:19
«Սիբիրում անսովոր ցուրտ է». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
79601.11.2026, 16:30
Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
376320.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
153519.10.2026, 11:00