ԱԱԾ-ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին

Հայտնի ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է նաև ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը: Վանիկ Ասատրյանն ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին, Լոռու մարզից: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)՝ ընտրակաշառքների հետ կապված: Նա մեղադրանքը չի ընդունում: Դատարանը քննում է ԱԱԾ միջնորդությունը Ծառուկյանին կալանավորելու համար:

«Խախտված է աշակերտի և ուսուցչի ճիշտ մոդելը». Աննա Ավետիսյան
2721:36
«Թրամփը չպետք է թելադրի, թե ով կլինի Ուկրաինայի նախագահը». Լուկաշենկո
5321:18
«Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը». Կարեն Հեքիմյան
3621:12
«Ռուս զինվորներն ու սպաները ցուցաբերում են անձնուրաց սեր հայրենիքի նկատմամբ». Պուտին
7621:00
«Երևան Վելնես»-ում ջրում քլորի բարձր պարունակության պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է
4820:42
«Թուրքիայի համար աստիճանաբար հասունանում է Ալիևին պաշտոնանկ անելու անհրաժեշտությունը». Արման
7020:06
Միացյալ Նահանգները թույլ կտա դաշնակիցներին գնել զինամթերք՝ սեփական պաշարները համալրելուց հետո
12820:01
«Ընդամենը մեկուկես ամիս առաջ արված ասֆալտը քանդել, փտած խողովակ են սարքում». Դավիթ Ղահրամանյան
7219:24