«Ասում են` 1 միլիարդ 500 միլիոն դրամի հափշտակություն է կատարել Գագիկ Խաչատրյանը, բայց փաստաթղթերում նշված է` դրանից 800 միլիոնն ԱԱՀ է». Երեմ Սարգսյան

Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո փաստաբան Երեմ Սարգսյանը մասնավորապես արձանագրեց. «Ասում են՝ հափշտակություն է կատարվել 1 միլիարդ 500 միլիոն դրամի, բայց նույնիսկ իրենց փաստաթղթերում նշվում է, որ այդ գումարից 800 միլիոն դրամը որպես ԱԱՀ վճարում է կատարվել պետբյուջե: Իրենք ասում են՝ դա հափշտակում է, ստացվում է՝ պետական բյուջե մուտքագրված գումարը հափշտակվել է: Այսպիսի ակնհայտ թերությունների հիման վրա մենք ուզում ենք ցույց տալ, որ մեղադրանքն անհիմն է:
Գագիկ Խաչատրյանը ներկա չէր նիստին, սա հաջորդ խնդիրն էր: Նրան ոչ մի կերպ իրավունք չեն տալիս բժշկական օգնություն ստանալ: Նպատակն այն է, որ նա ցավերի պատճառով չկարողանա դատական նիստերին մասնակցել: Բայց հույս ունենք, որ հաջորդ դատական նիստին պատգարակով կարող է մասնակցել: Արձանագրենք, որ մինչև այս պահը Գագիկ Խաչատրյանին ոչ մի բուժօգնություն չի ցուցաբերվել»:

Վիկտոր Օրբանի եղբորը կալանավորել են
13800:01
«Չեմ հասկանում՝ ում վրա է նախկին ԱԽՔ-ը մունաթ գալիս». Անժելա Էլիբեգովա
85Երեկ, 23:36
«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
92Երեկ, 23:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
98Երեկ, 21:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
171Երեկ, 20:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
115Երեկ, 19:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
115Երեկ, 18:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
102Երեկ, 18:36