«Երեկ դատավորը հեռացավ որոշում կայացնելու ու անհետացավ. երևի զանգերը մնում էին անպատասխան». Խաչիկ Գալստյան

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքից։
«Խցանված արդարադատություն
Երեկ Հայաստանում COP17 – ի շրջանակներում մեկնարկել էր առաջնորդների գագաթնաժողովը։ Բնականաբար, այնտեղ էր ՀՀ իշխանական էլիտայի ողջ գագաթնագլուխը. գործադիրից մինչև օրենսդիր ու դատական իշխանության ներկայացուցիչներ։ Երկրում օդը կանգ էր առել, ամենուր խցանումներ, խափանումներ։ Այդ օրը քննվում էր նաև իմ խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատավորը կես ժամով հեռացավ որոշում կայացնելու ու անհայտացավ անորոշ ժամկետով։ Հիշեցնում եմ, իշխանությունը խառն էր, զանգերը, երևի թե, մնում էին անպատասխան, ՍՄՍ֊ները տեղ չէին հասնում, քաղաքում խցանումներ էին։
Այսօր վերջապես հրապարակվեց դատարանի որոշումը։ Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով։ Երևի ՍՄՍ-ը տեղ էր հասել։
Հայրենիքի, խղճի ու հավատի կալանավոր՝ պրոֆեսոր Խաչիկ ջան։»։
Ի դեպ, տնային կալանքի այս երկարացումը զավեշտ էր։ Հավանաբար ուղիղ եթերով կպատմեմ դրա մասին»:

COP31. դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)
5112:42
«Օրենքը պետք է պաշտպանել՝ սկսելով երեխայի իրավունքներից»․ Քրիստինա Վարդանյան
5712:12
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագիծը (տեսանյութ)
5711:36
«Երևանում բարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում». Վարդան Ղուկասյան
9510:12
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
8909:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
8609:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
9309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8008:12