«Աջակցության ծրագրերը վերացել են, գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի ու վարկերի հետ». Էդմոն Մարուքյան
![]() 321 Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 12:45 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Տաթև համայնքից ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է գյուղատնտեսական մի շարք խնդիրների: «Գյուղերում հանդիպումների արդյունքում պարզեցինք, որ ճիշտ էինք ասում, երբ խորհրդարանում բարձրաձայնում էինք պարարտանյութի, դիզվառելիքի, ժամանակին եղած գյուղնախարարության պետական աջակցությունների մասին, որոնք այժմ վերացվել են: Այստեղ մենք պարզեցինք, որ անցյալ տարվա և նախանցյալ տարվա կտրվածքով, երբ գյուղացիներն ստացել են պարարտանյութ, սելիտրա, ավելի շատ բերք են ստացել, քան՝ այս տարի: Նրանք, ովքեր փող են ունեցել, առել են այդ ամենը և լավ բերք կստանան, իսկ ովքեր չեն ունեցել հնարավորություններ, այդ աջակցությունը և պետական ծրագրերն էլ փակվել են, նրանք ավելի քիչ բերք են ունենալու: Գյուղացիները հիմա հստակ պնդում են, որ որքան էլ որ թալանել են այդ ծրագրերի ընթացքում (ինչպես ԱԺ ամբիոնից հայտաարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը), էլի ինչ-որ բան հասել է գյուղացիներին: Աջակցության ծրագրերը հիմա ընդհանրապես վերացվել են, և գյուղացին մնացել է միայնակ՝ իր արտերի, վարկերի և խնդիրների հետ»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |
ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանելու Բրազիլիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ
275Երեկ, 19:04«Ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
228Երեկ, 13:12Սլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները
52809.07.2025, 20:46Թրամփը մաքսատուրքեր է սահմանում Ղազախստանից ներմուծվող ապրանքների վրա
93207.07.2025, 22:58«Չվերթների չեղարկումն ավիաընկերություններին ավելի քան 250 մլն դոլարի վնաս է պատճառել». #Коммерсантъ
84707.07.2025, 15:35«BRICS-ի նկատմամբ Թրամփի քաղաքականությունն ապագա չունի»․ Չինաստանի ԱԳՆ
86607.07.2025, 12:59«10% հավելյալ մաքսատուրք կսահմանվի BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ»․ Թրամփ
75107.07.2025, 11:10Հութիները Կարմիր ծովում խորտակել են հունական բեռնատար նավ
26607.07.2025, 00:12