«Ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական օբյեկտը»․ Դավիթ Խաժակյան
![]() 402 Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 17:00 Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ՀՀ ՏՄՊՊՀ-ն հայտնեց, որ թույլատրում է «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100 տոկոս Իսկ մինչ այդ հիշեցնեմ, որ դեռևս մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի այն մասին, որ հեռահաղորդակցության ոլորտում վերաբաշխումների վերաբերյալ պետք է ապահովվի առավելագույն թափանցիկություն և հանրությունը պետք է իմանա, թե ի՞նչ միջոցներով է կատարվում այդ գործարքը: «Թիմ» ՍՊԸ-ն ինձ պատասխանում նշեց, որ խոսքը ֆինանսավարկային միջոցների մասին է։ Ուրեմն, ինչպես արդեն հայտնել էի, գործարքի հնարավոր գինը շուրջ 60 մլն դոլար է, որի վերաբերյալ «Թիմ»-ը ներկայացրել է բանկի կողմից ֆինանսավորման հաստատումը «ՎԵՈՆ»-ին։ Հնարավոր ֆինանսավորողը Արդշինբանկն է, սակայն բանկի անունը երկրորդական է։ Անհրաժեշտ է ֆինանսական երաշխիքների մասին խոսենք նորմատիվ կարգավորումների տեսանկյունից։ Փոխառուի ռիսկ ասելով նկատի ունենք բանկի նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները՝ վարկ, ակրեդիտիվ, երաշխիք եւ այլ չմարված պարտավորություններ։ Այսպես, 31.03.2020-ի դրությամբ Արդշինբանկի ընդհանուր կապիտալը կազմել է շուրջ 77.5 մլրդ դրամ։ Նշված նորմատիվը մարտի դրությամբ կազմել է 17.47%։ Այսինքն մարտի վերջի դրությամբ մեկ փոխառուին եւ նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի գումարի չափը կազմել է 13,54 մլրդ դրամ։ Այժմ, կոնվերտացրեք 60,000,000 դոլարը դրամի ու փորձենք հասկանալ՝ ո՞ր «նորմատիվներով» է այս գործարքը կարգավորվում, քանզի եղած թվերի համադրությամբ այն էապես գերազանցում է ԿԲ սահմանվածներին։ Արդյոք այդ «նորմատիվները» ենթադրում են որեւէ «բարերարի» երաշխիք կամ պետական պաշտոնյայի «բարի կամք»։ Վերջապես մենք պետք է իմանանք ո՞ւմ ու ի՞նչ շահերի է ծառայելու Հայաստանի միակ ստորգետնյա ենթակառուցվածք ունեցող ու ռազմավարական նշանակության օբյեկտը։ Ժամանակին ինչ արվել, արվել է… ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակընկալենք»։ |

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված ևս 7 վագոն
13209:45
Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը
548Երեկ, 19:08
Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են
368Երեկ, 18:42
«Այո՛, «Տաշիր գրուպ»-ում ստուգումներ են եղել»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
316Երեկ, 15:42
«Մինչ իշխանությունը կարկանդակ է ուտում, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
224Երեկ, 13:42
11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»
265Երեկ, 09:12
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկել է կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցը բացելու նպատակով
61617.03.2026, 23:10
Հորմուզի նեղուցում նավթատարների երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է
56717.03.2026, 18:27
