«Այդ ուժերը կարոտել են նախկին իշխանություններին, երբ իրենք չաղ էին ու բախտավոր». Արամ Սարգսյան
![]() 303 Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 21:10 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համավարակի այս վիճակում, երբ խստացումների արդյունքում մի կերպ հնարավոր է դարձել կանգնեցնել վարակվածների աճը՝ զուգահեռ ավելացնելով բուժվածների թիվը, որոշակի ուժեր, իրավիճակի կայունացման ելքեր առաջարկելու փոխարեն, տեսակետ են հայտնում՝ առաջարկելով չեղարկել հատուկ դրությունը: Օրինական կառավարությանը հորդորում են հաշվի չառնել ժողովրդի կամարտահայտությամբ ընտրության արդյունքները, ու ձևավորել ինչ-որ անհասկանալի հակաճգնաժամային կառավարություն՝ նույն չափ անհասկանալի սկզբունքներով ու մեթոդներով, որի անդամները կարապի ու խեցգետնի տարբերակով, բացի սեփական կուսակցության շահը պաշտպանելուց և պոպուլիզմից, ուրիշ ոչնչով չեն զբաղվելու, որի արդյունքում էլ ոչ միայն համավարակի հետ կապված խնդիրներն ավելի են խճճելու, այլև անկառավարելի են դարձնելու ներքաղաքական իրավիճակը։ Այս ուժերը նաև կոչ են անում չեղարկել սահմանադրական դատարանի շուրջ առաջացած և մի կերպ լուծված ճգնաժամը։ Թվարկված առաջարկներից հասկանալի և ակնհայտ է դառնում, որ այս ուժերը կարոտել են նախկին իշխանություններին և նրանց ժամանակները, երբ մի երկու պաշտոն ունեին ու տնտեսական առավելություններ, երբ չաղ էին ու բախտավոր, իսկ այսօրվա եղած վիճակը միջոց է, որը ինչպես քննադատում են, նույն եռանդով ու նվիրվածությամբ էլ կարող են գովել, եթե իրենց նորերն էլ տեղ տան, ու այս ամենում միակ մխիթարությունը այն է, որ նախկինները չեն կարոտել իրենց և, ճանաչելով առաջարկողներին ու աննպատակահարմար համարելով այդ առաջարկները, չեն միացել նրանց»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
