«Քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը». Վարուժան Ավետիսյան
![]() 327 Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 22:30 «Եթե հիշում եք՝ մենք դեռ փետրվարից խոսում էինք այն մասին, որ անհրաժեշտ է անմիջապես արտակարգ դրություն հայտարարել և կարանտին սահմանել, խիստ միջոցներ ձեռնարկել՝ համավարակը կանխելու ուղղությամբ: Այն ժամանակ դեռ նոր էր սկսվել համավարակը, և հնարավոր կլիներ վրացական տարբերակով գնալ ու արագ դուրս գալ այս վիճակից՝ հնարավորինս փոքր կորուստներով»,- «Բաց TV»-ի եթերում կարծիք է հայտնել «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության հերթական երկարաձգմանը և համավարակը կանխելու կառավարության անհաջող փորձերին: «Ամբողջությամբ ձախողեցին այն մարդկանց կարիքների կենսական ապահովումը, որոնք աշխատանք կորցրին կամ չէին աշխատում: Բանկերում մարդկանց հերթեր կանգնեցրին և կատարելապես ձախողեցին: Մինչև հիմա էլ շատ ձախող, ձախավեր տրամաբանությամբ են առաջնորդվում. աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում»,- հայտարարել է Վարուժան Ավետիսյանը: «Հիմա, բացի համավարակի հետ կապված հանգամանքներից, առնվազն հիմնավոր կասկածի մակարդակով կարող ենք ասել, որ քաղաքական նպատակներ է հետապնդում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը»,- կարծիք է հայտնել «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
