«Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման՝ բացառված չէ, որ դիմադրություն ցույց տանք». Արթուր Դանիելյան

«Մենք այս պահին դեռևս լուռ սպասում ենք, տեսնենք՝ Նարեկ Մալյանը երբ դուրս կգա և ինչ կորոշի, բայց եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման՝ բացառված չէ, որ մենք նույնիսկ ստիպված կլինենք դիմադրություն ցույց տալ, որովհետև ակնհայտ է, որ ինչ-որ քաղաքական դրդապատճառներով մարդկանց փողոցից վերցնում և բերման են ենթարկում»,- այս մասին հայտարարել է «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը:
Հարցին, թե նա կիսում է Նարեկ Մալյանի մտահոգությունները արտակարգ դրության ևս մեկ ամսով երկարաձգման հետ կապված, Արթուր Դանիելյանը պատասխանել է, որ արտակարգ դրության միակ արգելքը, որ աշխատում է՝ հավաքների արգելքն է:
«Արտակարգ դրությունը երկարաձգելու նպատակն այն է, որ նախ քաղաքական առումով որևէ ռիսկ նրանց չսպառնա և, օգտվելով իրավիճակից, օրենսդրական բոլոր այն նախաձեռնությունները, որոնք այլ իրավիճակում միգուցե քաղաքական ռիսկ պարունակեին իշխանության համար, փորձեցին «սղցնել» արտակարգ դրության ժամանակ»,- նշել է Դանիելյանը:

Ուրարտական ջրային համակարգի նոր հետքերն Արգիշտիխինիլիի շրջակայքում
1520:12
«Արեգնազ Մանուկյանն ասաց՝ երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ». Քրիստինե Վարդանյան
5219:12
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
5319:00
Ըստ Դոնալդ Տուսկի՝ ուկրաինական բանակն ամեն ամիս տալիս է 27,000 զոհ և վիրավոր
10418:54
Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
10818:42
«Որևէ լարվածության դեպքում առաջին հարվածը լինելու է հենց Խաչիկ գյուղի վրա». Նաիրի Հոխիկյան
8116:48
«Մեր երեխաները խաղում են կյանքի համար վտանգավոր խաղահրապարակներում». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7516:18
ՀՅԴ-ն կմասնակցի Արտաշատի ՏԻՄ ընտրություններին՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ
7416:00