«ԱԳՆ աշխատանքում ևս անհրաժեշտ է հանդես գալ ուժի և հաղթողի դիրքերից». Ռոբերտ Ղևոնդյան
![]() 354 Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 05:15 Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ զինված ուժերի կողմից իրականացված փայլուն ռազմական օպերացիան, որը պատասխան էր հակառակորդի սադրանքին, «Կանխարգելիչ հարվածների» քաղաքականության առանցքային բաղադրիչն է։ Կլինի ծրագրված, թե «ակամա» սադրանք՝ հայկական կողմն անհամաչափ պատասխանի միջոցով պետք է այնքան ուժգին հարվածի, որ սադրանքի հետևանքով նրանց կորուստը բազմակի գերազանցի նախապես ենթադրվող նպատակը։ Սա իրականություն պետք է դառնա 1-ին հերթին դիվանագիտական դաշտում։ Արտաքին քաղաքական բլոկի նախաձեռնողական, կանխարգելիչ հարվածները կարող են իսպառ բացառել սահմանային բախումները։ Ինչպես այս օրերին ֆիզիկական տարածությունում բանակը հաստատեց իր առավելությունը, նույն կերպ ԱԳՆ աշխատանքում է անհրաժեշտ հանդես գալ ուժի և հաղթողի դիրքերից՝ վստահ լինելով թիկունքի ամրությանը։ 2018 թվականին ներքին հաղթանակից հետո Հայաստանն այլևս դասվում է անշրջելի ժողովրդավարական պետությունների շարքին։ Սա կարևոր նշանակություն ունի արտաքին ճակատում որպես համախմբված և կայուն ուժ հանդես գալու առումով։ Ահա այստեղ են թաքնված ճակատում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այս 3-4 օրերին մեր հասարակության մոտ թևածող վստահության հիմքերը։ Իսկ հաղթանակը վերահաստատեց պետության կայացման ու հզորացման ընտրված ճանապարհի իրավացիությունը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
