«Թաղապետը 150 տոկոս պարգևավճար է ստացել»․ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների բողոքը

Այսօր՝ հուլիսի 16-ին, Արաբկիրի թաղապետարանի մի շարք աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացրել թաղապետարանի առջև: Աշխատակիցների խոսքով իրենք ստացել են 15-20 տոկոս եռամսյակային պարգևավճար, իսկ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը պարգևատրվել է աշխատավարձի 150 տոկոսի չափով։
Նրանք հանդիպել են թաղապետին, սակայն քննարկումը չի ստացվել և վրդոված դուրս են եկել այնտեղից՝ լրագրողներին առանց որևէ պարզաբանում տալու։
«Պարգևավճարների գաղափարը ճիշտ կիրառելու համար պետք է տարբերակված մոտեցում ցույց տալ։ Երբ որ սկսում ենք տարբերակված մոտեցում ցույց տալ, աշխատակիցը, համեմատելով մյուս աշխատողների կամ այլ վարչական շրջանների ՏԻՄ ներկայացուցչի հետ, ունենում է իր մոտ որոշակի դիսբալանս և դժգոհություններ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արաբկիրի թաղապետը։
Արամ Դանիելյանի խոսքով՝ այս ժամանակահատվածի համար, ելնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, 83 տոկոս կատարողական է ապահովվել։
«Ես գտնում եմ, որ բոլոր աշխատակիցներն աշխատավարձն ստացել են 100 տոկոսով»,- հավելել է Դանիելյանը։
«Ակցիայի մասնակիցները նշում են, որ Դուք 150 տոկոս պարգևավճար եք ստացել, իսկ իրենք չեն ստացել»,- նկատեց լրագրողներից մեկը։ «Հարգելինե՛րս, թաղապետի պարգևավճարը թաղապետը չի նշանակում։ Այն թաղապետի վերադասն է նշանակում՝ գնահատելով աշխատանքը։ Այս մասով ես մեկնաբանություն չեմ կարող տալ»,- նշել է Դանիելյանը։

«Արքայազն Հարրին ցանկանում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանել»․ #Telegraph
5516:31
«Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին»․ Human Rights Watch
4216:25
«Պատկան բոլոր մարմիններին դիմել եմ, բայց արդյունք չկա». Անդրանիկ սարկավագ (տեսանյութ)
5015:42
Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան
8715:12
«Խախտված են Անդրանիկ սարկավագի իրավունքները»․ Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)
5415:00
«Բա ո՞ւմ ողջուներ՝ Սերժի՞ն, Սաշիկի՞ն, Նեմեցի՞ն, թե՞ Ռոբին». Ալեն Սիմոնյան
8214:48
«Նախագծում արվելու է փոփոխություն և Աղի լճի էկոհամակարգը չի խախտվելու»․ Էդուարդ Հայրումյան
6214:12
«Տեսնենք՝ ինչ կա օդանավի մեջ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9213:54