«Հայաստանը կվճարի ադրբեջանական սահմանի վրա իր հարձակումների համար». Թուրքիայի պաշտպանության նախարար

«Հայաստանը վստահաբար կվճարի ադրբեջանական սահմանի վրա իր հարձակումների համար»,- այս մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հինգշաբթի օրն Անկարայում ադրբեջանական բարձրաստիճան ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը խեղդվելու է այն դավադրության մեջ, որն ինքն է նախաձեռնել, և անպայման վճարելու է այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ և ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին:
Աքարը հիշեցրել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է սահմանային բախումների զարգացմանը։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա նենգ հարձակումը։ Ադրբեջանցի թուրքերի ցավը, մեր ցավն է։ Ես ուզում եմ, դուք բոլորդ իմանաք, որ ցանկացած դժվարություն, որը դուք ապրում եք այնտեղ, մենք զգում ենք այստեղ»։
Աքարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, առանց որևէ իրավական հիմնավորման և լեգիտիմության, երբեք չի ընդունվի: Նախարարը հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ և երկու պետություն» են, որոնք կիսում են ընդհանուր լեզուն, կրոնը և պատմությունը:

«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
7215:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
8313:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10112:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9912:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
10711:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
25810:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10607:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
14304:00