«Կարեն Դեմիրճյանը մի պատմություն պատմեց՝ կապված Մոսկվայի հետ». Արման Բաբաջանյան
![]() 411 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 00:50 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես Սերոբիչը նախընտրեց փոքրիկ Հայաստանը՝ մերժելով ազդեցիկ կայսերական առաջարկը: Էս անհայրենիք ռուսահպատակների առաջացրած վերջին գարշահոտությունից հետո մի պատմություն հիշեցի։ Չգիտեմ քանիսը գիտեն, որ 1998թ․ ես եղել եմ ՀՀ նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանի նախընտրական կենտրոնական շտաբի երիտասարդական կազմակերպությունների համակարգող։ Իրերի բերմամբ շատ մտերմացանք Կարեն Սերոբիչի հետ և մի անգամ մի պատմություն պատմեց, որը կապված էր Մոսկվայի հետ։ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը, մտահոգված լինելով Կարեն Դեմիրճյանի՝ օրավուր աճող հեղինակությամբ, որոշում է նրան առաջարկել ԽՍՀՄ արտաքին առևտրի նախարար։ Սերոբիչը պատմում էր, որ այդպիսի գաղափարի շարժառիթը կարող էր լինել Միկոյանի և հայ վաճառականության վերաբերյալ պատմական հարուստ ավանդությունը։ Այդպիսի պաշտոն դրսից ոչ մեկին չէին առաջարկում, իսկ Սերոբիչն առաջին օրից յուրային չի համարվել։ Մի խոսքով՝ Սերոբիչն առանց տատամսելու, հրաժարվում է, որովհետև, իր խոսքով, բազմաթիվ կիսատ գործեր ուներ, այդ թվում՝ Երևանի մետրոյի կառուցումը պետք է գլուխ բերեր, և որ ամենակարևորն է՝ իր համար ավելի նախընտրելի էր փոքրիկ Հայաստանում լինել ժողովրդի սիրված առաջնորդ, քան մի ամբողջ կայսրության արտաքին առևտրի նախարար՝ անծայրածիր հնարավորություններով և ազդեցության լծակներով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
