Սևանա լիճը կրկին «ծաղկել է»
![]() 630 Չորեքշաբթի, 22 հուլիսի, 2020 թ., 05:40 Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լիճը կրկին «ծաղկել է», բայց մասնագետների համար սա բոլորովին անակնկալ չէ։ Գործոնները, որոնք հանգեցրել են այս իրավիճակին, նոր չեն ի հայտ եկել. դրանք ունեն տասնամյակների պատմություն, և, դժբախտաբար, լուծումներն էլ արագ չեն լինելու։ Հիմնական բացասական գործոններն են լճի մակարդակի իջեցումը, կենցաղային կեղտաջրերի և ջրածածկ անտառներից օրգանական նյութերի ներհոսքը, ձկան կենսազանգվածի կրճատումը և ջերմաստիճանի բարձրացումը։ Ի՞նչ է արվում։
Անելիքները շատ են, խնդիրը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է կլոր տարի՝ ոչ միայն ծաղկման ընթացքում։ Մշակվել է գործողությունների պլան, որը քննարկվում է շահագրգիռ կողմերի հետ։ Դրա իրականացման արդյունքում կունենանք շոշափելի փոփոխություններ»: |

«Իշխող ուժի ծրագիրն է՝ թզուկ ծառերով Երևան»․ Քրիստինա Վարդանյան
18911:24
Գերմանիայում ոչնչացվել է մոտ 3000 ռադիոակտիվ վայրի խոզ
477Երեկ, 19:51
«Անգրագիտություն». Քրիստինա Վարդանյան
33218.04.2026, 15:18
«Ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է բացել և քիմիական նյութ լցրել». Էդուարդ Հայրումյան
48217.04.2026, 21:18
«Երկրով մեկ ծառերի ողբ է, լսող չկա». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
53216.04.2026, 19:42
ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին
157515.04.2026, 22:00
«Խաղային ինդուստրիան միայն ազարտն է վարժեցնում և մշտական ստելու փայլուն հմտությունը». Քրիստինա Վարդանյան
75112.04.2026, 14:18
«ՔՊ-ի անպատասխանատու վերաբերմունքի հերթական ապացույցը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
87906.04.2026, 15:06
