Իլոն Մասկը հայտնվել է #Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում

Ամերիկյան SpaceX և Tesla տեխնոլոգիական ընկերությունների համահիմնադիր և ղեկավար Իլոն Մասկն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակում՝ իր 74․2 մլրդ կարողությամբ։ Սա տեղի է ունեցել Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձարցման ֆոնին, երբ Nasdaq բորսայում բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 9%-ով և կազմել 1,668 դոլար մեկ բաժնետոմսի համար:
Վարկանիշային աղյուսակի առաջատարն Amazon առևտրային ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, ում ունեցվածքն ավելացել է 13 միլիարդ դոլարով և կազմել 189 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է Առնո Բեռնարը, ով հանդիսանում է «Louis Vuitton Moet Hennessy» ընկերությունների խմբի նախագահը։ Նրա կարողությունը կազմում է 113,8 միլիարդ դոլար, երրորդ տեղում Բիլ Գեյթսն է՝ 113 մլրդ դոլարով։ Չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 90.3 միլիարդ դոլար կարողությամբ։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
455Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
293Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
207Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
65226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
188623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71722.10.2026, 02:06