«Սա համայնքային միջոցների վատնում է». Լևոն Բարսեղյան
![]() 427 Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 17:40 «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՏԻՄ համակարգի երկու խնդիրների մասին 1. Երևանի «ՏԻՄ մասին» օրենքով ավագանու անդամը կարող է փոխհատուցում ստանալ որպես ավագանու անդամ կատարած ծախսերի համար ՄԻՆՉԵՎ նվազագույն աշխատավարձի չափով՝ ամսական, ավագանին էլ իր որոշմամբ կրկնել է այդ դրույթը և արդեն 6-7 տարի է, ինչ բոլոր անդամները նվազագույն աշխատավարձի չափով այսպես կոչված «փոխհատուցում են ստանում կատարած ծախսերի համար»: Արդեն ընդհանուր առմամբ ավելի քան կես միլիոն ԴՈԼԱՐ: Սակայն չկա որևէ ապացույց, թե այդ ծախսերը կատարվել են. բենզինի կտրոն, տոմասկ, բլոկնոտ, գրիչ, ԶԼՄ-ներով հայտարարության ծախս և այլն, այն, ինչ կապ կունենար ավագանու անդամի պարտականությունները կատարելու հետ: Եկամտահարկ էլ չեն տալիս, չեն էլ կարող տալ, որովհետեւ դա եկամուտ չի համարվում, այլ կատարած ծախսի փոխհատուցում: Օրենքով դա աշխատավարձ կամ հոնորար չէ: Այս մասին գրել եմ 1-2-3-4-5-6 տարի առաջ, բացատրել եմ, որ դա համայնքային միջոցների վատնում է, հրապարակային հայտարարություններ եմ արել, դիմել եմ Երևանի քաղաքապետարանին, ՀՔԾ, դիմել եմ դատախազություն, սա սկսվել է պարոն Տարոնի ժամանակներում ու շարունակվում էր դրանից հետո: Բոլոր ատյաններում համարել են, որ օրինազանցություն չկա, լավ է, բա «աշխատում են ...» , բացատրել եմ, որ դա աշխատավարձ չէ, ավագանու անդամները որպես ավագանու անդամ աշխատավարձ ստանալ չեն կարող: Բացատրել եմ, որ ավագանու անդամը ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ համար կարող է փոխհատուցվել ընդամենը: Չէ, չի օգնում, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել էս ծախսերի համար: Սա որպես նախադեպ խայտառակ հետևանքներ ունի: Մի գործարար կարող է ծախսերի մասը բանավոր պատմել, ասել, որ շատ է ծախսել, բայց ապացույց չունի, թե ծախս է արել: Այդպիսով, նվազեցնելով շահույթը կամ վերացնելով այն, համարելով, որ վնաս է աշխատում, երբ հարկայինը հարցնի, թե ուր են ծախսերիդ ապացույցները կասի՝ դե արել եմ, այնպես, ինչպես Երևանի ավագանու անդամներն են անում, ՀԴՄ կտրոններ չունեմ: Էս գրոտեսկը պետք է վերացվի: Դա կարող են վերացնել նախ իրենք՝ հենց ավագանու անդամները՝ հրաժարվելով որևէ չհիմնավորված փոխհատուցումից, հետո վերադարձնելով չհիմնավորված եկամուտները և այլն, եթե կկամենան իհարկե: Եթե չէ, կստացվի, որ պարոն Տարոնը երբ շաբաշներ էր տալիս իր ժամանակվա ավագանու անդամներին, շատ էլ լավ էր անում: 2. Մյուս 501 համայնքների ավագանու անդամների կատարած ծախսերի փոխհատուցումը կարող է լինել պատգամավորի համանման ծախսի մինչև 30 տոկոսի չափով, այսինքն՝ 15.000 դրամ ամսական, ոչ ավելի: Երևանի ավագանու անդամի դեպքում մինչև նվազագույն աշխատավարձի չափով, իսկ ավագանու որոշմամբ՝ հենց նվազագույն աշխատավարձի չափով, իսկ մյուսների դեպքում՝ մինչև 15.000 դրամ: Տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը շարունակ աճում է, Երևանի ավագանու անդամները շարունակել են ստանալ հենց նվազագույն աշխատավարձի չափով «փոխհատուցում», իսկ 15.000 դրամը մնում է 15.000 դրամ: Սա էլ շշմելու խտրականություն է, որ դրել են սերժիկները ու մինչ հիմա չի փոխվել: Ինձ հայտնի չէ, գոնե մեկ դեպք, երբ մյուս 501 համայնքներից որևէ մեկի ավագանու անդամը փոխհատուցում ստացած լինի որպես ավագանու անդամ իր կատարած ծախսի համար: Գուցե կան՝ եզակի: Տեսնես, ով և երբ պետք է վերացնի առաջին կետում պատմածս ապօրինությունը և վերականգնի Երևանին հասցված վնասը և վերացնի խտրականությունը: Տեսնես՝ էս անգամ ո՞վ է անտեսելու այս պրոբլեմն ու գրառումը, ասես չի էլ կարդացել: Այս իրողությունները գալիս են հաստատելու, որ ՏԻՄ-ի նկատմամբ եղել է և կա շատ մակերեսային, ջրալի վերաբերմունք: Բազմաթիվ խնդիրներ կան նաև, որոնց անդրադարձել եմ ու կանդրադառնամ առաջիկայում. ընտրական համակարգի անկատարությունը, 2015-2017 թթ. խոշորացման այլանդակությունները, ՏԻՄ բյուջեների անհամաչափությունն ու դրանից բխած և տասնամյակներով քարշ եկող խնդիրները և այլն»: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
