ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ Գլխավոր ասամբլեայի «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստած զեկույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 73/178 «Անհայտ կորած անձինք» («Missing Persons») բանաձևի իրականացման վերաբերյալ, որը հասանելի է այստեղ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը:
Զեկույցը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում տվյալ բանաձևի իրականացման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորած անձանց խնդրի հետ կապված իրավիճակի և հրատապ հարցերի վերաբերյալ։
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ: Արդեն 1988-1989 թթ. Արցախում խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի էին ունեցել ազգությամբ հայերի պատանդառության և առևանգման դեպքեր։ Սակայն հետագայում՝ պատերազմական գործողություններով պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սուր բնույթ ստացավ։
Զեկույցում ընդգծվում է, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագիրը որոշակիացնելու գործում հնարավոր չեղավ նշանակալի արդյունքներ արձանագրել: Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների հետ կառուցողական համագործակցության փոխարեն ադրբեջանական կողմը շարունակում է քաղաքականացնել անհայտ կորածների խնդիրը, որը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Նման համագործակցությունից հրաժարվելը ևս մեկ ապացույց է Ադրբեջանի՝ միջազգային մարդասիրական իրավունքներով իր ստանձնած պարտավորությունների չկատարման մասին:
Փաստաթղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նպատակների արդյունավետ իրականացման համար պայմանների ստեղծման առումով նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ անհայտ կորածների խնդիրը չի կարող կարգավորվել միակողմանի կարգով, նախ և առաջ՝ անհրաժեշտ է ապահովել այս հարցում հակամարտության բոլոր կողմերի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաև ներդնել համակարգված և արդյունավետ մեխանիզմ՝ առաջընթացի ապահովման հստակ վերահսկողական չափանիշներ սահմանելու համար։

«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
7215:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
8313:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10112:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9912:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
10711:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
25810:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10607:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
14304:00