«Կա տեղեկություն 2 ընկերությունների մասին, որոնք Ամուլսարի տարածքում աշխատանքներ պիտի անեն». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ 2 ընկերությունների մասին կա տեղեկություն, որոնք Ամուլսարի տարածքում աշխատանքներ պիտի անեն օֆշորային հանքահենների համար։ Մեկը պահնորդական ընկերությունն է՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ (ՀՎՀՀ 01276734), իսկ մյուսը շինարարական՝ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ (ՀՎՀՀ 08914368)։ Երկուսն էլ սրել են իրավիճակը տարածքում, ըստ էության, սադրանքներ, վեճեր ու կռիվներ են հրահրում, որի մասին արդեն մոտ 1 ամիս է ասվում է։
Բայց հիմա ձեր ուշադրությունը շեղեմ այլ փաստերի վրա։ Այս 2 ընկերությունն էլ հիմնադրվել են 2017-ին ու 3 տարի է գործում են։ Բայց զարմանալի է, որ Զինվորների ապահովագրման հիմնադրամին գրեթե պարտադիր վճարումներ չունեն արած։ Այսպես․
«ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ն վճարել է միայն 6000 դրամ 2020-ի մայիս ամսին, ինչը նշանակում է, որ դրանից առաջ աշխատողներ չի ունեցել ընդհանրապես կամ չի վճարել նրանց համար կամ գործել է չգրանցված աշխատակիցներով (տես 1-ին նկարում)։
Իսկ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ն վճարումներ ունի արած միայն 2017-ին՝ 2000 դրամ և 2018-ին՝ 4000 դրամ։ 2019 և 2020 թվականներին ոչ մի վճարում չկա արված։ Սա նույնպես նշանակում է այն, ինչ նշեցի նախորդ ընկերության համար (նկար 2)։
Կարծում եմ՝ պետական մարմինները պետք է պարզեն, թե ո՞նց է այսպես ստացվում, ո՞նց են հենց այս ընկերությունները դառնում հանքահենների ձեռքին գործիքներ ու սրում իրավիճակը Ջերմուկ համայնքում, հրահրում վեճեր ու միջհամայնքային հակամարտություններ։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ՀՀ ոստիկանություն, պահանջում եմ բացահայտել այս ամենն ու ներկայացնել հանրությանը, թե ինչպես են այս ընկերությունները գործել և գործում առանց աշխատակիցների համար վճարումներ անելու ու ովքե՞ր են նրանց դրդում կամ ուղղորդում սադրանքներ կազմակերպել Ամուլսարի մատույցներում»։

ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
438Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
178Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
26408.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
26108.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
22808.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
83408.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
19308.09.2026, 08:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
57007.09.2026, 19:13