Քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը
![]() 419 Ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ., 21:05 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում, նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին: Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշումների արագ կայացումն ու առաջ շարժվելը: Կառավարության ղեկավարը հանձանարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներն ու քայլերը: «Տնտեսական աճի վերականգնմանը միտված այս նախագիծն անհրաժեշտ է քննարկել նաև իրական հատվածի ներկայացուցիչների հետ, ակտիվ շփումների միջոցով ստանալ նրանց առաջարկություններն ու գաղափարները՝ նախագիծը դրանցով լրամշակելու համար»,- նշել է վարչապետը: |
««Թրամփի ուղու» վրա մաքսային հսկողության հստակ տարբերակներ դեռ չկան»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
120Երեկ, 23:12Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
190Երեկ, 21:14Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խմ ջրառ իրականացնելու նախագիծն ընդունվեց (տեսանյութ)
126Երեկ, 20:30«Ճիշտ կառավարեք, ոչ թե Սևանից հավելյալ ջրառ ուզեք»․ Արման Ղազարյան (տեսանյութ)
159Երեկ, 16:18Հայաստանը վերացնում է Ճապոնիայի հետ եկամուտների կրկնակի հարկումը
23011.09.2025, 23:36«Արթիկը պետք է դիտել որպես ազգային վերակառուցման մոդել»․ Մհեր Մելքոնյան
20711.09.2025, 17:54«Հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»». Գևորգ Պապոյան (տեսանյութ)
27211.09.2025, 11:12«Երևանի սրճարաններում գները Թիֆլիսի համեմատ բարձր են»․ Ոսկան Սարգսյան
32211.09.2025, 03:06