«Եթե Փաշինյանը տավուշյան դեպքերից տեղյակ լիներ, չկրակելու հրաման կտար». Միքայել Մինասյան
![]() 429 Շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ., 23:10 Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Անցած շաբաթվա ընթացքում ստացված հարցերի շրջանակում խոսել եմ տավուշյան մարտերում մեր բանակի փայլուն հաղթանակի ու Հայաստանից հնչող խաղաղասիրական անհեթեթ կոչերի, արտերկրում հայերի դեմ աճող ագրեսիայի, բիզնեսի խնդիրների ու ադրբեջանական լոբբիստների հարձակումներին դեմ անպաշտպան մնացած մեր հայրենակիցների, ինչպես նաև դիմակների համար 80.000 քաղաքացիների վճարած ապօրինի տուգանքները վերադարձնելու պարտավորության մասին»: Մինասյանն իր խոսքի ընթացքում հայտնել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տեղյակ չի եղել» Տավուշի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններից. «Եթե Փաշինյանը տավուշյան դիրքային պատերազմից տեղյակ լիներ, չկրակելու հրաման կտար»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
