«Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը». Կարեն Հովհաննիսյան
![]() 375 Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 14:15 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարևոր հանգամանք այդպես էլ մնաց ստվերում Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ծավալվող գործողությունների պատճառով։ Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը որպես նամազի օր Սուրբ Սոֆիայում։ Էրդողանը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի ստվերի Աթաթուրքի անունը և պատմության մեջ մնա որպես նոր Թուրքիայի հիմնադիր հայր։ 1923-ի հուլիսի 24-ին Թուրքիան ստորագրում է Լոզանի պայմանագիրը, որը թուրքական կողմը միշտ համարում է խաղաղության պայմանագիր։ Ի դեպ, հենց այդ պայմանագրի հիմքով են անտեսում Սևրի դաշնագիրը։ Եթե փորձենք մտնել թուրքական հասարակություն և տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ 2020-ի հուլիսի 24-ին, ապա ակնհայտորեն կտեսնենք, որ այս ամենը ոչ թե նրա համար էր, որ Սուրբ Սոֆիան դառնա տաճար, այլ նրա համար, որ մերժում են, ըստ էության, Աթաթուրքին։ Եվ դա կատարվում է Էրդողանի գլխավորությամբ։ Հուլիսի 24-ին Թուրքիայի քաղաքացիներն ամեն տարի ուխտագնացության են գնում Աթաթուրքի դամբարանին, իրենց հարգանքի տուրքը մատուցում թուրքական հանրապետության ստեղծման համար, տեղի են ունենում Աթաթուրքին նվիրված բազմաթիվ արարողություններ։ Այս տարի ոչ միայն հուլիսի 24-ի ամենագլխավոր թոփ թեմայով ստվերեցին Աթաթուրքին հիշելու հանգամանքը, այլ նաև արգելեցեին բոլոր այն քաղաքացիներին լինել Աթաթուրքի դամբարանում, ովքեր ամեն դեպքում հիշել և ցանկանում էին գնալ։ Պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի էր։ Կապված թագավարակի համավարկի հետ, արգելեցին դամբարանին մոտ գնալ, մինչդեռ Սուրբ Սոֆիայի տաճարում և շրջակայքում Էրդողանը և ազգայնական Դևլեթ Բահչելին հավաքել էին հազարավոր մարդկանց և նամազ անցկացնում։ Էրդողանն Աթաթուրքին համարում է իրեն մրցակից և բոլոր այն ամսաթվերը, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Աթաթուրքի հետ, չեզոքացվում են Էրդողանի Թուրքիայի համար որևէ կարևոր պատմական իրադարձություն ստեղծելով։ Արդեն ակնհայտ է, որ այսուհետև Թուրքիան հուլիսի 24-ը նշելու է որպես Սուրբ Սոֆիան մզկիթ վերածելու օր՝ այդ կերպ ստվերելով Լոզանի պայմանագիրը, չնայած այն բանին, որ հենց այդ պայամանգրով ստեղծվեց այսօրվա Թուրքիան»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
