«Նրա կենսագրության ինչ-ինչ դրվագներ բավական էին, որ չառաջադրվեր». Կարինե Հարությունյան
![]() 265 Կիրակի, 26 հուլիսի, 2020 թ., 20:05 Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը բավական է, որ նա չընտրվի: Ու նրա կենսագրության ինչ-ինչ դրվագներ բավական էին, որ չառաջադրվեր էլ: Նախ այն, որ իր ասելով իրեն ճանաչողները տեղյակ են իր մասնագիտական որակներից, հանրությանը ոչինչ չասող փաստարկ է, հատկապես որ սույն անձը երկար տարիներ երկրում տեղի ունեցած անօրենությունների դեմ պայքարած հանրությանը լիովին անծանոթ է: Երկրորդ. ասում է՝ իր համար պաշտոնն ինքնանպատակ չի, բայց չի ասում, թե ՍԴ դատավար դառնալով որն է իր նպատակը: Երրորդ. ֆեյքերի, իր խոսքով՝ իր մասին կարծիք հայտնած «հայտնի անհայտների» մասին է խոսում՝ այն դեպքում, որ այդ «հայտնի անհայտները», որքան նկատել եմ համացանցում, լավ էլ հանրությանը հայտնի մարդիկ են: Իսկ ֆեյքերի մասին հիշատակումն արդեն ծեծված դեմագոգիայի ժանրից է: Չորրորդ. ասում է՝ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է, հետո այդ բարձագույն արժեքին պիտակավորում «վայ ցենզորներ»-ով: Եվ հինգերորդ. խոսում է ժողովրդավարությունից՝ դաս տալով տարիներով ժողովրդավարության համար պայքարածներին, մինչդեռ կարող էր գոնե-ընդամենը-փոքր ինչ ափսոսանք հայտնել իր հոր, ըստ լրատվամիջոցների, Մարտի 1-ին առնչվող առնվազն 38 գործերով կայացրած որոշումների համար, էլ չեմ ասում՝ իր բաժին ներողությունը խնդրել, ու որքան հարգելի կլիներ, եթե կարդայինք նաև նրա դատապարտումը»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
