««Հայինկասացիան» լուծարվում է՝ ԿԲ նախկին նախագահի հանցավոր թվացող հետքերը մաքրելու նպատակով». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 316 Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 10:35 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «270 միլիոն ՀՀ դրամի չարաշահում Հայինկասացիայում Ինչքան ավելի են խորանում ուսումնասիրությունները, այնքան ավելի է մեծանում Հայինկասացիայի աշխատակիցներին պատճառված վնասի գումարները։ Ինձ փոխանցված փաստաթղթերի ուսումնասիրությունից բխում է, որ Հայինկասացիայի լուծարումը ոչ մի ֆինանսական հիմք չունի, այն լուծարվում է բացառապես ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահի հանցավոր թվացող հետքերը մաքրելու նպատակով։ Ավելին՝ կան հիմնավոր թվացող պնդումներ, որ հենց ԿԲ նախկին նախագահն է պատրաստվում ձեռք բերել Հայինկասացիայի լուծարման արդյունքում մնացած գույքը և մտնել ինկասացիոն ծառայությունների շուկա։ Նախկինում նշել էի, որ դիմել էի լուծարային հանձնաժողով՝ աշխատակիցներին չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով։ Փոխանակ մտածեն՝ ոնց վճարեն աշխատակիցների գումարները, մտածում են՝ ինչպես ոչնչացնեն ապացույցները։ Շտապում եմ հիասթափեցենել հանձնաժողովին․ դիմելուց առաջ մենք հավաքագրել ենք բոլոր անհրաժեշտ ապացույցները, իսկ եթե ոչնչացվեն բնօրինակները, իսկ մեզ մոտ պահպանվեն պատճենները, դրա բեռը դատարանում կրելու է հանձնաժողովը։ Միաժամանակ հայտնում եմ, որ նշված չարաշահումների փաստով դիմել եմ նաև ՀՀ ՊՎԾ-ին և փոխանցել անհրաժեշտ հաշվարկները, հույս ունեմ, որ ՊՎԾ-ն ամենասեղմ ժամկետում ստուգումներ կսկսի Հայինկասացիայում»։ |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
23403:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
571Երեկ, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
323Երեկ, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
340Երեկ, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
265Երեկ, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
293Երեկ, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
61310.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
128010.03.2026, 00:25
