«Արդեն տանն եմ շարունակում կորոնավիրուսից անվերջ թվացող բուժումը». Գայանե Աբրահամյան
![]() 341 Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 11:40 ԱԺ իմքայլական պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, ես արդեն տանն եմ շարունակում կորոնավիրուսից անվերջ թվացող բուժումը, համեմատաբար լավ եմ, չնայած սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս։ Չեմ պատկերացնում, թե հիմա ինչ վիճակում կլինեի, եթե «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի գերհոգատար ու պրոֆեսիոնալ բուժանձնակազմն արագ չգործեր և ոտքի չկանգնեցներ, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, թե ինչ դժոխային ցավերի միջով են անցնում ծանր հիվանդները, երբ իմ վիճակը գնահատվում էր միջին ծանրության, բայց այդքանն էլ արդեն իսկ անտանելի էր։ Հիվանդանոցում ես միայն լիարժեքորեն հասկանում ու գնահատում բժիշկների նվիրումն ու անմնացորդ աշխատանքի ծավալը։ Խոնարհվում եմ բոլոր բուժաշխատողների առաջ, որոնք գերհոգնած ու գերծանրաբեռնված այս օրերին շարունակում են նվիրված աշխատել, հոգատարությամբ ու ջերմությամբ բուժել ու սփոփել հիվանդներին, չնայած հենց իրենք, շատ-շատերից առավել, հոգածության կարիք ունեն։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին, 1-ին բաժանմունքի ղեկավար Արշակ Ղազարյանին, այս ողջ ամիսներին իրականացված պրոֆեսիոնալ աշխատանքի և նվիրումի համար, երախտապարտ եմ ողջ բուժանձնակազմին կորոնավիրուսի ճիրաններից ինձ հնարավորինս անվնաս ազատելու և կյանք վերադարձնելու համար։ Բոլորիդ խնդրում եմ զգույշ լինել, երբեք չգիտեք, թե ինչ դրսևորումներ կունենա այս չարիքը ձեր օրգանիզմում, ես չունեի ոչ մի քրոնիկ հիվանդություն, բայց հետևանքներն անկանխատեսելի էին։ Հ. Գ. Մղձավանջային սարսափելի ցավերի մեջ գտնվող հիվանդների համար ամենատհաճ բանը, որ կարող է լինել հիվանդանոցի մոտակայքում՝ հրավառություններն են, համակեցության տարրական կանոնների ու մարդկային նվազագույն ապրումակցման բացակայության այս մթնոլորտն իսկապես անտանելի է ու ցավալի... (հրավառությունների մասով օրենսդրական փոփոխություններ նախաձեռնել եմ՝ շատ խիստ կարգավորումներով)։ Բայց մղձավանջը չէր ավարտվում միայն երեկոյան հրավառություններով, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոտակայքում ինչ-որ մեկը որոշել էր աքլոր պահել..., և կորոնավիրուսի ցավերից, անքնությունից ուժասպառ լուսադեմերը խաթարվում էին աքլորականչով, թվում է ծիծաղելի, բայց հավատացեք, երբ ցավերի մեջ ես ողջ գիշեր և լուսադեմին միայն մի փոքր կարողանում ես քնել՝ աքլորականչը դառնում է հերթական մղձավանջը... Մեր հասարակության ամենամեծ խնդիրներից մեկը հենց միմյանց նկատմամբ հոգածության պակասն է, բացառապես սեփական հարմարավետության ապահովումը՝ մյուսների հաշվին դարձել է «լավ տղա» լինելու չափանիշ, եսակենտրոնությունն ամենալուրջ խնդիրն է, որ ճգնաժամային այս իրավիճակներում ակնհայտ է դառնում։ Մենք նաև որպես հանրույթ առողջանալու և վերափոխվելու կարիք ունենք։ Առողջ եղե՛ք, պահպանե՛ք կանոններն ու մի փոքր հոգացեք մյուսների մասին»։ |
12 անձի մահվան պատճառ դարձած վթարի գործով «Զիլ»-ի վարորդը ազատազրկվել է 7 տարի 4 ամիս ժամկետով
17000:54«Ախր, ասողին լսող էր պետք». Մարտուն Գրիգորյան
13300:48«Երրորդ անգամ դաժանորեն ծեծում են Արթուր Չախոյանին և մնում անհետևանք». Արեգ Սավգուլյան
16300:30«Վարդանի գրպանը/դարակը թող «պլան» գցեն, զենք գցեն, ի՞նչ տարբերություն». Սևակ Հակոբյան
18400:18«Այս երկոտանու նկարագրած սիստեմով 2018-ին իրենք աշխատողնե՞րն էին, Սերժն էլ գործատո՞ւն». Ալեքս Թովմասյան
14900:12«2-րդ քաղաքը՝ գլխատված, անցակետերը՝ փակ. ՀՀ-ում տոտալ քաոս է». Վահե Սարգսյան
257Երեկ, 23:36«Գյումրիում չորս հոգու տեղափոխեցին ՁՊՎ, 18 հոգի քննչականում են, կան նոր բերման ենթարկվածներ». Կարապետ Պողոսյան
242Երեկ, 23:12Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի քննությունը մակագրվել է Վարդգես Սարգսյանին
226Երեկ, 22:36