Վահրամ Ավետիսյանի և «Իմ քայլի» հանդիպումն անցել է «Մարտեր՝ առանց կանոնների» ձևաչափով. «Հրապարակ»
![]() 345 Շաբաթ, 01 օգոստոսի, 2020 թ., 09:15 «Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորի աղմկահարույց թեկնածու Վահրամ Ավետիսյանի և «Իմ քայլի» նախօրեի հանդիպումն անցել է «մարտեր՝ առանց կանոնների» ձևաչափով։ Բոլոր պատգամավորները հարցեր են ուղղել թեկնածուին, որոնք վերաբերել են ՍԴ-ում հասունացած ճգնաժամի վերաբերյալ պատկերացումներին ու լուծումներին, անցյալում ընտրությունները կեղծված լինելուն, հոր՝ վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահի գործունեությանը, Մարտի 1-ի գործով նրա մասնակցությանը և այլնին։ Հիշեցնենք, որ թեկնածուի հոր ձեռքի տակով են անցել մարտիմեկյան դատավճիռները՝ բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի վերաբերյալ։ Այդ թևի պատգամավորներից մեկը թեկնածուից հետաքրքրվել է Զովունիում գտնվող նրանց շքեղ առանձնատան մասին և նկատել՝ եթե այլ ճանապարհով գումար չեն աշխատել, ինչպե՞ս են դատավորի աշխատավարձով նման վիլլա կառուցել։ Ասել է նաև, որ, ըստ օդում կախված լուրերի, թեկնածուի ընտանիքն ունի բիզնեսներ, մասնավորապես երկու խաղատան սեփականատեր են։ Վերջում նկատել են, որ առնվազն բարոյական չէ իրենցից՝ խորհրդարանում համեստ աշխատավարձ ստացող պատգամավորներից պահանջել, որ ընտրեն օլիգարխ թեկնածուի։ Մեզ պատմեցին նաև, որ ընդհանրապես պետաիրավականի ողջ կազմը սվիններով է ընդունել թեկնածուին, քանի որ կարծում են, որ կառավարությունն առնվազն պետք է խորհրդակցեր օրենսդիր մարմնի իրավաբանների հետ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի. «Փաստ»
2509:30
Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. «Ժողովուրդ»
6709:18
Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել․ «Հրապարակ»
10909:06
«Դու հայտարարել էիր, որ Արցախը հանձնելը եղել է «ինքնակամ զոհողություն»»․ Ոսկան Սարգսյան
17900:30
Ապրիլի 11-ին Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք կանցկացնի (տեսանյութ)
193Երեկ, 23:30
«Էրդողանի ու Ալիևի վեցնոցը պարզ տեքստով ասաց՝ Ղարաբաղի հարցը փակում եմ, որ ոտքդ կտրեմ Կովկասից»․ Միհրան Հակոբյան
284Երեկ, 23:18
«Անգամ հեռուստացուցը չէր կարողանում ապառիկ գնել, հիմա վիլլաներ ունի»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
237Երեկ, 21:18
«Այս մարդը ՌԴ ագենտ է․ այս գործով պետք զբաղվեն ԱԱԾ-ն և Հոգեբույժների միությունը»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
239Երեկ, 21:00
