«Ականանետի փողն ու չափարի տրուբան իրարից հազիվ տարբերող Ն․ Փաշինյանը թաքցրել է իր՝ ռազմական ստրատեգ լինելու փաստը»․ Տ․ Սիմոնյան

«Փաստարկ» մամուլի ակումբի ղեկավար, լրագրող Տիգրան Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հստակ ու անշեղորեն առաջ է գնում մեծն Լենինի ճանապարպով...
Չէ, գրածիս մեջ սխալմունք չկա...
Խորհրդային տարիներին ԲՈՒՀ-ում ուսունառած մեր սերունդը, օրինակ, լավ է հիշում, որ Լենինը հեղափոխական գործերին զուգընթաց 2-3 տարում հասցրել է նաև «ծնկան ծերին» մի քանի տասնյակ հատորներ գրել սովետական երկրի էլեկտրաֆիկացման, գյուղատնտեսության, արդյունաբերության, հիդրոմելէորացիայի և հիմնարար այլ բնագավառների վերընթաց զարգացման մասին:
Դատելով ՀՀ ԱԽՔ-ի վերջին, ներքոբերյալ հայտարարությունից՝ հասկանալի պատճառներով ականանետի փողն ու չափարի տրուբան իրարից հազիվ տարբերող Նիկոլ Փաշինյանը, բացառապես իր անուղղելի համեստությունից դրդված, մինչ օրս ամեն կերպ ՀՀ հասարակությունից թաքցրել է իր՝ գերփորձառու ռազմական ստրատեգ լինելու փաստը:
Նա այդպիսով միանգամից թռիչքային «վազանցում» է կատարել «ամեն ինչ մասնագետ» Լենինին, որը, ինչպես հայտնի է, հազիվ մեկ-երկու միջանկյալ, մակերեսային դատողություններ է կատարել ԲՈՒՆ ռազմական ոլորտի նրբությունների վերաբերյալ:
Ինչևէ: Ըստ իս, ՀՀ գործող վարչապետը օր առաջ պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի ՀՀ ԱԽՔ-ի հայտարարածը: Հաստատելու պարագայում նա ստիպված կլինի շատ արագ թղթին հանձնել ռազմաստրատեգիական բնագավառի իր անզուգական, քանքարավոր մտքերը՝ դրանք նախ և առաջ ներկայացնելով ՀՀ ռազմական գերատեսչության բարձրագույն սպայակազմի դատին: Դե, իսկ հերքելու դեպքում, հակընդդեմ պարզաբանում, բացատրություն պահանջել անհեթեթ հայտարարության ԱԽՔ հեղինակից:
Մի՞թե արդար չէ իմ՝ ՀՀ շարքային քաղաքացուս, պահանջը»։

«Սա խաղաղության իմիտացիա է․ թուրքը մնում է թուրք»․ Կանդազ (տեսանյութ)
2917:06
Իսրայելը պահանջում է դադարեցնել Flydubai-ի թռիչքները դեպի Թել Ավիվ
10816:36
«Երբ ՀՀ-ում ինձ չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ»․ Կանդազ (տեսանյութ)
5716:24
«Դու ո՞վ դառար, ի՞նչ ես քեզնից ներկայացնում, որ նման բաներ ես ասում»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6716:06
«ՌԴ-ն չի կարող աշխարհով մեկ շրջել և ողորմություն մուրալ՝ ինչպես ոմանք»․ Պուտին (տեսանյութ)
9116:01
«Չեն ուզում էլի հարմարվեն աշխատանքային ռեժիմին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
7015:48
«Հայաստանում պաշտոնն ընկալվում է որպես հարստանալու ամենակարճ եղանակ»․ Ոսկան Սարգսյան
6015:36
«Սատկած էշը համայնքի վրա ծախես, անունը դնես բարեգործություն, մի հատ էլ մուննաթ գաս»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
6015:24