ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել
![]() 427 Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 17:25 ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն անկախության 30 տարիներին մշտապես մասնակցել է չափորոշիչների և դասագրքերի ստեղծմանը։ Այս անգամ էլ հաստատությունն իր պարտքը համարեց մասնակից դառնալ այդ հույժ կարևոր գործին։ Չափորոշիչների ստեղծման խմբում ընդգրկվելու համար ինստիտուտի գիտաշխատողներից առաջադրվեց պատմագիտության թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն նրա հայտը մերժվեց՝ առանց պարզաբանման։ Շուտով պարզ դարձավ, որ մերժումներ են ստացել նաև գիտակրթական այլ հաստատությունների փորձառու մասնագետներ։ Նկատելի էր, որ ի սկզբանե այդ խմբի ձևավորման գործընթացը տեղի էր ունենում տարօրինակ գաղտնիության պայմաններում։ Երբ օրերս քննարկման հանվեց նախագիծը և հրապարակվեց խմբի անդամների անունները, շատ բան դարձավ հասկանալի։ Նախագծի կազմողները Հայոց պատմության շարադրանքն սկսում են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ մ.թ.ա. IX դարից, այսինքն՝ Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից՝ ուսումնական ծրագրից դուրս թողնելով մեր պատմության նախորդ երկու հազարամյակները և այդպիսով փաստորեն կասկածի տակ դնելով մեր ժողովրդի տեղաբնիկության իրողությունը: Դուրս է թողնված նաև նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարևոր է, քանի որ հին քարի դարից սկսած Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար: Ավելին, «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական անվան փոխարեն հաճախ օգտագործված են «Անատոլիա» և «Հարավային Կովկաս» արհեստածին ու զուտ քաղաքական նկատառումով հորինված եզրույթները: Թուրք հեղինակների հետ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի մասնակցելով, ակամայից փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը, որն իբր թե պետք է զբաղվի պատմական, այսպես կոչված վիճելի խնդիրների, առաջին հերթին՝ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումով՝ այդպես ըստ էության կասկածի տակ դնելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնի ու հայրենազրկման իրողությունները: Ահա թե ինչու հայկական կողմը մշտապես մերժել է թուրքական նմանատիպ առաջարկները։ Ավաղ, մի քանի հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, գնացել են այդ քայլին և թուրքական հայեցակարգային մոտեցումներն ըստ էության փորձել են արմատավորել «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում: Գաղտնիք չէ, որ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշակերտները՝ որպես իրենց երկրի հայրենասեր ու պետականաշեն քաղաքացիներ, ձևավորվում են նաև դպրոցում «Հայոց պատմություն» առական ուսումնասիրելու միջոցով։ Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման՝ «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» համարելու տխրահռչակ գործելակերպից, իսկ Թուրքիան՝ այդ գործում նրան աջակցելուց ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուց: Ասվածի ամենավառ ապացույցներն են օրեր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, Ադրբեջանին սատարելու Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները, հայկական երկու պետությունների հարևանությամբ այս պահին թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Վերոնշյալից ելնելով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան |
«Նոյեմբերյանում աշակերտները 2 տարի 2-րդ հերթով են դասի գնալու». Ոսկան Սարգսյան
7113:12«Եթե Կուտականի և Տրետուքի դպրոցները փակվեն, այդ գյուղերում մարդիկ այլևս ապրելու իմաստ չեն տեսնի». Նաիրի Հոխիկյան
27619.08.2025, 19:00«Ընդհատել եմ դասավանդումը ՀԱՀ-ում»․ Սամվել Ֆարմանյան
27219.08.2025, 10:12«76 դպրոցներից 15-ում տնօրենի ԺՊ-ներն են ղեկավարում»․ Ոսկան Սարգսյան
42616.08.2025, 16:12«Երևանում հազարավոր երեխաներ չեն կարողանում այցելել մանկապարտեզ»․ Գևորգ Ստեփանյան
40914.08.2025, 12:12«Նոր չափորոշիչներով որոշ դասագրքեր դեռևս բացակայում են»․ Արաքսիա Սվաջյան (տեսանյութ)
49213.08.2025, 12:06«Դարակազմիկ մտքերով հիմնավորել են պատերազմի անհրաժեշտությունը»․ Հայկ Դեմոյան
44206.08.2025, 17:06«Դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տալիս եմ 72 ժամ». Հայկ Դեմոյան (լուսանկար)
54705.08.2025, 22:00