«Ինչո՞ւ են բացում Ամուլսարը». Վահան Իշխանյան
![]() 399 Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 20:55 Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչո՞ւ են բացում Ամուլսարը Փաշինյանն իշխանության գալով շատ էր ուզում Ամուլսարը շահագործեր, սակայն քանի որ շահագործման դեմ էին բոլոր նրանք, ովքեր հեղափոխության առաջին շարքերում էին եղել, չհամարձակվեց գնալ նրանց դեմ։ Այդպիսով ստեղծվեց «ո՛չ բացել, ո՛չ փակել» մի իրավիճակ, որից և՛ Ամուսլարի շահագործողներն էին տուժում, և՛ բնապահապաններն էլ չէին դադարեցնում պայքարը, քանի որ հանքը փակված չէր։ Փաշինյանը թողեց այս «ստատուս քվոն»՝ հույսը դնելով, որ նախկին «ռեժիմից» դեռ գործող տնտեսությունը լրիվ բավական է տնտեսական կայունությունը պահելու համար, և որպեսզի տնտեսական աճ արձանագրի, գործող հանքերի շահագործման ծավալներն ավելացվեցին։ Պարզ բան է՝ եթե Ամուլսարը չես բացում, պետք է այլ ճանապարհներով ներդրումներ բերես, սակայն Փաշինյանի ուղեղը այդպես չի աշխատում, նա միայն սև ու սպիտակ, թշանմի ու բարեկամ որսալով է զբաղված էն աստիճանի, որ այնպիսի օրենքեր է հանում, որոնք միայն ներդրումների դեմ են ուղղված (բանկային գաղտնիքի, ապօրինի գույքի օրենքները), և էն հատուկենտ ներդրումներն էլ խոչընդոտում է միայն նրա համար, որ դրանք կարող են միավորներ բերեն իր հակառակորդներին (կամ թշանմիներին), ինչպես Էմիրաթների շեյխին մերժեց ներդրում անել, ինչ է թե Ծառուկյանի գործընկերն էր։ Իսկ հիմա տեսավ, որ նեղն է ընկել, երկիրը քանդվում է, ի՞նչ անի, ու էլի ձեռք է մեկնում «նախկի ռեժիմի» նախագծին, էն նախագծին, որը հեղափոխությունը մերժել էր։ Փաշինյանը զուրկ է ռազմավարական ու նույնիսկ մարտավարական մտածողությունից, կարող է երազային հայտարարություններ անել, թե 2050-ին Հայաստանը 5 միլիոն բնակչություն կունենա, բայց անկարող է վաղվա օրը հաշվարկել, նույնիսկ հաջորդ ժամը չի հաշվարկում, նույնիսկ հաջորդ 10 րոպեն»։ |

Ֆիցոն հայտնել է, որ Ուկրաինայի համար վարկը մնում է արգելափակված
327Երեկ, 21:03
«ՀՀ-ի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացումը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա»․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)
214Երեկ, 16:00
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված ևս 7 վագոն
479Երեկ, 09:45
Իրանն ամբողջությամբ դադարեցրել է Իրաքին գազի մատակարարումը
94318.03.2026, 19:08
Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են
58718.03.2026, 18:42
«Այո՛, «Տաշիր գրուպ»-ում ստուգումներ են եղել»․ Էդուարդ Հակոբյան (տեսանյութ)
40418.03.2026, 15:42
«Մինչ իշխանությունը կարկանդակ է ուտում, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
29718.03.2026, 13:42
11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»
33018.03.2026, 09:12
