Վրաստանը հերքում է իր մասնակցությունը Լիբանանում տեղի ունեցած պայթյունին

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, որ իրենք որևէ առնչություն չունեն Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետ, սակայն հաստատել է, որ 2013-ին նավը Բաթումից ամոնիումիննիտրատ է տեղափոխել Մոզամբիկ, որը, սակայն, արդյունքում հայտնվել է Լիբանանում, գրում է РИА Новости-ն։
Գործակալությունը նշում է, որ «ամոնիումի նիտրատը Վրաստանի հիմնական արտահանման արտադրանքներից մեկն է» և հաստատել է, որ Rhosus նավը Բաթումից Մոզամբիկ է ուղևորվել Մոլդովայի դրոշի տակ՝ 7 տարի առաջ:
«Վրաստանի նավահանգիստները լիովին համապատասխանում են անվտանգության միջազգային չափորոշիչներին և կանոնավոր ստուգվում, իսկ բեռների փոխադրման և պահպանման տեխնոլոգիան ներառվում է ընդունող երկրի իրավասությունների մեջ, այլ ոչ թե արտահանողի»,- հայտնել է Վրաստանի կառավորությունը։ Գործակալության ներկայացուցիչների խոսքով՝ միայն այս տարի Փոթի նավահանգստից արտահանվել է 52 307 տոննա ամոնիումի նիտրատ:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը «մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատ պահելու կանոնների կոպիտ խախտումն է»: Այն չի կարելի պահել խոնավ վայրում։ Բեյրութի նավահանգստում պայթած ամոնիումի նիտրատը, ամենայն հավանականությամբ, արտադրվել է Վրաստանի «Ռուսթավի Ազոտ» գործարանում, գրում է Эхо Кавказа-ը: «Ռուսթավի Ազոտ»-ը ամոնիումի նիտրատն արտահանում է տասնյակ երկրներ, ներառյալ Մարոկկո, Իտալիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ուկրաինա և Հարավային Ամերիկայի երկրներ:

«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
4302:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
12000:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
6100:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
16000:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
125Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
120Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
127Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
98Երեկ, 22:42