ՔՈ-ն հայտարարություն է տարածել

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «Սույն թվականի օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից խախտվել է Ամուլսարի հարցում երկու տարի առաջ ձևավորված ստատուս քվոն՝ հեռացվել են հանրային տարածքում քաղաքացիների տեղադրած վագոն-տնակները և դրանց տեղում տեղադրվել են ընկերության տնակները։ Այս սադրանքը մեկ ամիս առաջ սկսած սադրիչ ռազմավարության մի հերթական քայլ է, որով նրանք փորձ են անում պահնորդական զինված խմբի միջոցով լուծել իրենց խնդիրները և քաղաքացիներին ներքաշել ապօրինությունների մեջ: Մասնավոր ռազմականացված կազմակերպությունը դարձել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ճնշման գործիք:
Ստեղծված իրավիճակում քաղաքացիների պահանջներն են. 1. Ընկերությանը պատկանող վագոն տնակները պետք է հեռացվեն
2. Ապօրինություններ և սադրանքներ իրականացնող պահնորդական խումբը պետք է հեռացվի
3. Կառավարությունը պետք է հստակություն մտցնի վերջնական որոշման ժամկետների հարցում
Նշված միջանկյալ քայլերն անհրաժեշտ են ընկերության կողմից այս օրերին ստեղծված լարվածությունը մեղմելու համար։
Քաղաքացիների հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը։ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները:
Նախ դատապարտելի ենք համարում, որ այս սադրանքն իրականացվել է համավարակի պայմաններում՝ հաշվարկ ունենալով, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրացնել իրենց իրավունքները։
Դատապարտելի է, որ կառավարությունն այս հակամարդկային հաշվարկի մեջ դարձել է մի սովորական գործիք և ստանձնել է արդար ու խաղաղ հավաքները ճնշելու գործառույթ։
Ի վերջո, դատապարտելի է քաղաքացիներին ավելի քան երկու տարի հյուծող խնդրի լուծումը հետաձգելու, քաղաքացիներին վերազգային կապիտալի դեմ միայնակ թողնելու, ողջամիտ փաստարկներն անտեսելու և հռչակված սկզբունքները խախտելու կառավարող ուժի գործելաոճը։ Կառավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսևորել, հարցին տալ վերջնական լուծում՝ լուծման հիմքում դնելով հեղափոխական արժեքները, սկզբունքները և մարդու անքակտելի իրավունքները։ Սա է իրական հեղափոխական ուժի առաքելությունը և գործելաոճը»։

«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
5010:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
164Երեկ, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
25014.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
36813.09.2026, 15:30
«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
57611.09.2026, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
55711.09.2026, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
51911.09.2026, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
115910.09.2026, 11:54