«Լրջացե՛ք պարոնայք, ամոթ է». Վահագն Վարագյան
![]() 315 Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 16:25 «Կանաչ Ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Շրջակա միջավայրի նախարարի մոտեցումներն առնվազն անլուրջ են Շրջակա միջավայրի նախարարը, անդրադառնալով «իրենցքայլական» պատգամավորին պատկանող «White shorja-ի հարցին, փորձում է հերոսի կերպարի մեջ մտնել: Պարոնայք, հերիք չի՞ բրեժնևյան ջանասիրությամբ դուք ձերոնցով արհեստական խնդիրներ ստեղծեք, հետո «հերոսաբար» դրանք հաղթահարեք: Նախարարը հավաստիացնում է, որ Սևանը պոչամբար չէ: Գոնե դրա համար շնորհակալություն: Բայց մի բան չե՞ք խառնում: Դու պետք է երաշխավորը լինես և հասարակությանը հավաստիացնես, որ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների արտահոսք չկա դեպի Սևանա լիճ, իսկ եթե, այնուամենայնիվ կա, ապա աշխատանքներ տանես խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մեծ համոզմունքով օդում արձանագրես, որ լիճը պոչամբար չէ: Նախարարն ասում է, որ ինքը հետևում է երկրում իր անմիջական պատասխանատվության տակ գտնվող ամենամեծ և ամենաթեժ զարգացումներին՝ Ամուլսարին: Պարոնայք, նույնիսկ ես ինձ այդպիսի ճոխություն թույլ տալ չեմ կարող: Ի՞նչ է նշանակում՝ շրջակա միջավայրի նախարարը հետևում է թիվ մեկ բնապահպանական հարցին: Ո՞նց է հետևում՝ լրատվամիջոցների ուղիղ եթերներներո՞վ, թե՞ ասենք՝ բնապահպան ներկայացող ագենտուրայի զեկուցագրերով: Պատկերացնո՞ւմ եք՝ Շրջակա միջավայրի նախարարը հետևում է իրադարձությունների զարգացմանը՝ ունենալով խնդրո առնչությամբ զրո դիրքորոշում: Ինչի՞ն է հետևում կամ ասենք՝ արդյո՞ք գրոշի արժեք ունի այդ «հետևելը», եթե Շրջակա միջավայրի նախարարը նույնիսկ կարծիք չունի հարցի մասին: Ինչ վերաբերում է «Դիլիջան ազգային պարկում» վարձակալության տրված 2 հեկտար հողատարածքին, որը պետք է օգտագործվի ծառատունկի համար, ապա դա նվազագույնը այս մարդկանց մասնագիտական գիտելիքների պակասից է, որ չգիտեն՝ ազգային պարկում խոշոր չափով ծառատունկը, մասնագիտական լեզվով ասած՝ ինտրադուկցիան, մեծ հավանականությամբ անդառնալի վնաս կարող է հասցնել պարկի էկոհամակարգի մյուս բաղադրիչներին և փաստացի կարող է կանգնեցնել որոշ էնդեմիկ և «Կարմիր գրքում» հայտնված տեսակների կորստի փաստի առաջ: Լրջացե՛ք պարոնայք, մասնագետների հետ խոսեք, քննարկեք, լիկբեզի ենթարկվեք, ամոթ է իսկականից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
