«Հայաստանի ղեկավարը հույզերով առաջնորդվող քաղաքացիական ակտիվիստ չպիտի լինի». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ խոսք, ես էլ եմ մտածում, որ Փաշինյանի շնորհավորանքը ժամանակավրեպ էր, և կարելի էր առնվազն մի քանի օր համբերել։ Բելառուսցիներին էլ բռնապետության դեմ պայքարում սրտանց հաջողություն եմ մաղթում, բայց դե հարգելի սիրելիներ, ինչպես Ջոն Լենոնն էր ասում «A hard day's night ֆիլմում»՝ don't dramatize էլի, պետք չի։ Նենց չի, որ Փաշինյանի շնորհավորելուց կամ չշնորհավորելուց ինչ-որ էական բան էր կախված։ Հայաստանն էլ ժողովրդավարական փարոս կամ բաստիոն լինելու համար ոչ մի ռեսուրս չունի։ Հայաստանի ղեկավարը հույզերով առաջնորդվող քաղաքացիական ակտիվիստ չպիտի լինի։ Այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որտեղ դեռ շատ հաճախ ենք ստիպված լինելու տարատեսակ մարդակերների հետ գործ ունենալ։ Կարո՞ղ ա վաղն էլ պահանջեք, որ հանուն Թավշյա հեղափոխության արժեքների Իրանի մոլլաների հետ հարաբերությունները խզենք:
Բացի այդ, լավ տեսնում ենք, թե ժողովրդավարության իրական փարոս համարվող երկրներն ու տերություններն ինչպես են իրենց պահում, երբ հարցն ազգային շահերին է հասնում։ Առաջնորդվում և առաջնորդվելու են «He may be a son of a bitch, but he's our son of a bitch» սկզբունքով։ Այսօր աշխարհում իդեալիստական արտաքին քաղաքականություն վարելու շքեղություն իրենց կարող են թույլ տալ Եվրոպայի հյուսիսում գտնվող մի քանի երկրներ, որոնց ամենալուրջ գլխացավանքը նույնասեռական կատուների իրավունքների պաշտպանության հարցն է։ По секрету կարող եմ ասել, որ մենք դեռ առնվազն մի 100 տարի այդպիսի երկիր չենք լինելու»։

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
312:36
«Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել և ուրանալ»․ Տիգրան Աբրահամյան
1312:30
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2312:24
«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
2512:18
«Էսքան գնում-գալիս եք Փարիզ, ո՞նց է ստացվում, որ Ֆրանսիայի հետ առևտրի թիվն իջնում է». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3512:12
«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4811:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
4511:42
«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:36