Միջազգային փորձագետները 4-17 տրիլիոն դոլար են գնահատել Ռուսաստանի անտառների արժեքը

Ռուսաստանին է պատկանում աշխարհի ամենահարուստ անտառային ռեսուրսները։ Աշխարհի անտառների ընդհանուր տարածքը կազմում է 4 միլիարդ հեկտար, որից ավելի քան 20%-ը՝ 815 միլիոն հեկտարը, գտնվում է Ռուսաստանում, գրում է РБК-ն՝ հղում անելով միջազգային փորձագետների զեկույցին։
Boston Consulting Group հետազոտական ընկերությունը աշխարհում անտառային ռեսուրսների արժեքը գնահատել է 50-150 տրլն դոլար, իսկ Ռուսաստանում անտառների արժեքը կազմում է 4-17 տրիլիոն դոլար: Ընկերության փորձագետների կարծիքով՝ անտառների հիմնական դերը կայանում է կլիմայի կարգավորման հարցը (CO2-ի կլանման և ածխածնի պահպանման ունակությունը)։
Անտառների արժեքը հաշվարկվում է EU Emissions Trading System-ի կողմից հաշվարկված գների հիման վրա։ Ներկա պահին այն կազմում է 27 դոլար՝ մեկ տոննա CO2-ի դիմաց: Գլոբալ տաքացումը կանխելու համար CO2-ի արժեքը պետք է լինի ավելի բարձր, քան 1 մեկ տոննայի դիմաց 135 դոլարը, այս դեպքում Ռուսաստանի անտառների արժեքն աճում է՝ հասնելով մինչև 17 տրիլիոն դոլարի։

«Բենզինը և դիզելը ռեկորդային գներ են սահմանում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
614:42
Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
60025.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
35525.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
36125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
67625.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
65524.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
71124.09.2026, 21:24
Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են էներգահամակարգերի ինտեգրման հարցը
30224.09.2026, 18:54