Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց:
ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի կարողացել ներկայանալ նիստին։
Պողոսյանը դատարանին գրավոր դիմում էր ներկայացրել առ այն, որ հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել այսօրվա դատական նիստին։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը խնդրեց անհարկի ճանաչել պաշտպանի բացակայությունը։ Ըստ նրա՝ դա պատրվակ է նիստերը ձգձգելու համար։
Հաշվի առնելով Միհրան Պողոսյանի բացակայությունը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի արձակուրդ մեկնելու հանգամանքը՝ դատարանը նիստը հետաձգեց մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 13։00-ն։

Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
3208:18
«Ոչ ոք չգիտի՝ Դիլիջանում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են»․ Ոսկան Սարգսյան
10603:06
«Երևանում «կարմիր գծերի» վերացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»․ Հրայր Կամենդատյան
9102:06
«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
131Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
133Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
146Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
132Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
129Երեկ, 15:30