«Հարյուրավոր մարդիկ նշանվել են՝ չեն կարողանում ամուսնանալ». Սասուն Միքայելյանի առաջարկը՝ Ավինյանին
![]() 377 Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 15:11 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն, այսօր ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ դիմելով արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանին ասաց, որ տարբեր միջոցառումներին մասնակցության սահմանափակումները պետք է դարձնել մինչև 60 անձ, այսօր հայտարարված 40-ի փոխարեն: «Կարելի ա անել 60 հոգի, կամ կարելի ա անել 60 հոգի մենակ հարսանիքների դեպքում, որովհետև պարզ ա լինելու՝ մարդիկ հարսանիք են անում, թե՝ ուտուշ-խմուշ: Կան հարյուրավոր մարդիկ, որ նշանվել են ու չեն կարողանում ամուսնանալ»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ այդկերպ նաև աշխատատեղեր կբացվեն քաղաքացիների համար: Պարետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ առաջիկայում, եթե վարակվածության դեպքերն ավելի նվազեն, հնարավոր է լինեն նմանատիպ մեղմացումներ: Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2020թ․ մարտի 16-ին հայտարարված ու մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17։00-ից 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00-ը ներառյալ երկարաձգելու որոշմանը, որի համաձայն ընտանեկան արարողությունների և ժամանացային բնույթի միջոցառումներ կազմակերպելու անցկացնելու և մասնակցելու սահմանափակումները. թույլատրվում է ոչ ավելի քան 40 անձնանց մասնակցությունը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
