Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել. «Հրապարակ»

«Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին:
Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով՝ որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում:
Հիշեցնենք, որ Գևորգ Թամամյանը Առողջապահության նախարարության նախկին խորհրդատուն էր, որը Թորոսյանի ասուլիսի ժամանակ պահանջեց իր հարցերին պատասխանել տեսախցիկների առաջ, ինչից հետո Թորոսյանն ընդհատեց ասուլիսը և մեղադրեց Թամամյանին այլ շահեր պաշտպանելու մեջ: Սկանդալային ասուլիսը հենց Արյունաբանական կենտրոնում էր տեղի ունենում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են ՔՊ-ից
2021:54
«Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»․ Նիկոլ Փաշինյան
4021:30
«Մենք իրենց ասենք՝ մեր գերիներից տվեք, որ այս զինվորին տա՞նք․ վաղն էլ կարա մեզնից զինվոր անցնի, բա մե՞նք ում ենք տալու»․ Նիկոլ Փաշինյան
6021:00
«Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է»․ Նիկոլ Փաշինյան
4820:42
Պուտինը Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովում կհանդիպի Փեզեշքիանի հետ
6020:30
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ctrl Z հաղորդմանը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5620:18
«Իշխանությունը պետք է ամաչի․ ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6120:06
«Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգին»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5319:54