Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյան

«Կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է». Հրանուշ Խառատյան
300
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 12:45

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Գրում է, որ պատճառն առողջական խնդիրն է:

Դեռ 2016-ից մեծ համակրանքով եմ հետևել նրա քաղաքական ասելիքին, անելիքին, գործունեությանը, առհասարակ նրա տեսակին: Գրագետ, պատասխանատու, պատրաստակամ, զգայուն, հավասարակշիռ...

Ցավում եմ, որ վայր է դնում մանդատը, կրկնակի ցավում եմ, որ առիթն առողջական խնդիրն է: Շատ կուզենայի, որ Մանե Թանդիլյանն արագ ապաքինվի և երջանիկ լինի»: